
Բրիտանիայի կառավարությունն ստեղծում է օլիգարխների անշարժ գույքի՝ աշխարհում առաջին գրանցամատյանը. Times

Անանուն ընկերությունների հետևում թաքնվող օլիգարխները, որոնք Մեծ Բրիտանիայում ունեն միլիարդավոր ֆունտ ստեռլինգների արժողության շքեղ տներ և կալվածքներ, ստիպված կլինեն հայտնել իրենց անունները կոռուպցիայի դեմ պայքարի նոր կանոններին համապատասխան: Միացյալ Թագավորության կառավարության պլանը ենթադրում է բրիտանական անշարժ գույքի օտարերկրացի հարուստ սեփականատերերի հայտնաբերումը, որոնց հիմնական գործարարությունը գտնվում է արտասահմանում: Այդ մասին ապրիլի 6-ին հայտնել է The Times թերթը:
Ըստ թերթի տեղեկությունների՝ Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը որոշել է ստեղծել աշխարհում առաջին նման գրանցամատյանը: Այնտեղ կնշվեն օլիգարխների, օտարերկրացի կառավարական պաշտոնյաների և քաղաքական գործիչների անուններն ու ազգանունները, որոնք ընկերություններն օգտագործել են Լոնդոնում թանկ տների գնման համար՝ դրանով իսկ ազդելով անշարժ գույքի տեղական շուկայի վրա:
Սույն քայլն, ինչպես տեղեկացրել են Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունում, թույլ կտա բարձրացնել անշարժ գույքի շուկայի թափանցիկությունը, հատկապես Լոնդոնի կենտրոնական շրջաններում, կնպաստի հետևելու անօրինական ճանապարհով ստացված կապիտալի հոսքին և փողերի լվացման դեմ պայքարին:
Վերջին տվյալների համաձայն՝ Անգլիայում և Ուելսում արտասահմանյան ընկերություններին է պատկանում 122 միլիարդ ֆունտ ստեռլինգ (152 միլիարդ դոլար) արժողությամբ անշարժ գույք: Ըստ որում անշարժ գույքի 160 օբյեկտներ, որոնք գնահատվում են 4,4 միլիարդ ֆունտ ստեռլինգ, ձեռքից ձեռք են անցել գաղտնի գործարքների հետևանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: