Բաժիններ՝

Զլատան Իբրահիմովիչը կհրաժարվի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նոր պայմանագիր ստորագրելուց

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր է առաջարկել թիմի լավագույն ռմբարկու Զլատան Իբրահիմովիչին, բայց շվեդը ժամանակ է վերցրել մտածելու համար:

Ինչպես հաղորդում է Fox Sports-ը, սպասվում է, որ Զլատանը կպատասխանի մերժումով և կտեղափոխվի MLS, որտեղ համաձայնագիր կստորագրի Դևիդ Բեքհեմի և Սթիվեն Ջերարդի նախկին ակումբի՝ «Լոս Անջելես Գելեքսիի» հետ:

Նախորդ շաբաթ Իբրահիմովիչը հայտարարել էր, որ ևս մեկ մրցաշրջան «Մանչեսթեր Յունայթեդում» մնալու տարբերակ ունի, բայց չէր բացել իր մտադրությունները:
Իբրան ՊՍԺ-ից «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց 2016թ. հուլիսին:
2016-17թթ. մրցաշրջանում Զլատանը դարձել է 26 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930