ՀՀ-ում առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը նվազել է
Հայաստանում 2017 թվականի հունվարին առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 2 տրլն 404 մլրդ 950 մլն դրամ: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, 2016 թվականի դեկտեմբերին առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 2 տրլն 436 մլրդ 081 մլն դրամ: Հունվարին առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 20 16-ի դեկտեմբերի համեմատ պակասել է 31 մլրդ 131 մլն դրամով:
Տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալում հունվարին ռեզիդենտներին հատկացվել է 2 տրլն 114 մլրդ 619 մլն դրամ, իսկ դեկտեմբերին` 2 տրլն 116 մլրդ 834 մլն դրամ: Այդ թվում` հունվարին ձեռնարկություններին տրամադրվել է 1 տրլն 212 մլրդ 852 մլն դրամ վարկ, իսկ դեկտեմբերին 1 տրլն 211 մլրդ 122 մլն դրամ: Տնային տնտեսություններին հունվարին տրամադրվել է 777 մլրդ 405 մլն դրամի վարկ, իսկ դեկտեմբերին` 779 մլրդ 623 մլն դրամի: Հունվարին առևտրային բանկերի կողմից կազմակերպություններին տրամադրվել 75 մլրդ 939 մլն դրամի, իսկ դեկտեմբերին` 76 մլրդ 709 մլն դրամի վարկ: Այլ ֆինանսական կազմակերպություններին հունվարին առևտրային բանկերը տրամադրել են 48 մլրդ 424 մլն դրամի վարկ, իսկ դեկտեմբերին այն կազմել էր 49 մլրդ 380 մլն դրամ:
2017 թվականի հունվարին առևտրային բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին տրամադրվել է 290 մլրդ 331 մլն դրամի վարկ, իսկ 2016-ի դեկտեմբերին` 319 մլրդ 248 մլն դրամի: