Tomahawk 59 հրթիռներից միայն 23-ն են հասել Սիրիայում գրոհի ենթարվկած ավիաբազա
Ռուսաստանի հսկողության միջոցներն արձանագրել են 59 Tomahawk թեւավոր հրթիռների սոսկ 23 խոցում, որոնք ԱՄՆ-ի զինված ուժերն արձակել են Սիրիայի ավիաբազայի վրա: Այդ մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցում հայտարարել ՌԴ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալմայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսաստանի օբյեկտիվ հսկողության միջոցների տվյալներով՝ Սիրիայի ավիաբազա են հասել ընդամենը 23 հրթիռներ: Մնացած 36 թեւավոր հրթիռների անկման վայրը հայտնի չէ»,-ասել է նա:
«Այսպիսով, Սիրիայի ավիաբազայի վրա ամերիկյան կենտրոնացված հրթիռային հարվածի արդյունավետությունը չափազանց ցածր է»,-հավելել է նա:
Կոնաշենկովը նաեւ հայտնել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը կամրապնդվի Հոմսի նահանգի ավիաբազայի վրա կատարաված գրոհից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը։