ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է շահավետ պայմաններով ոսկու գրավադրմամբ վարկերի ձևակերպում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին ստանալ վարկ ոսկու/ ոսկյա զարդերի գրավադրմամբ շահավետ պայմաններով:
Մինչև 20.07.2017թ., ձևակերպելով ոսկու գրավադրմամբ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկում, այն հաճախորդները, ովքեր ունեն դրական վարկային պատմություն, կկարողանան ստանալ վարկ ոսկու գնահատված արժեքի մինչև 150%-ի չափով:
Տոկոսադրույքները ՀՀ դրամով` սկսած 16.5%-ից, ԱՄՆ դոլարով`9.5%-ից:
Վարկը տրամադրվում է 5 տարի ժամկետով, իսկ վարկի մարման եղանակը ընտրում է հաճախորդը:
Վարկ ստանալու համար անհրաժեշտ է Բանկ ներկայացնել փաստաթղթերի մինիմալ փաթեթ`
- Անձը հաստատող փաստաթուղթ,
- սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ /կամ վերջինիս բացակայության դեպքում` տեղեկանք:
Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում և վարկի ձևակերպումը կատարվում է տեղում:
Գործում են նաև արտոնյալ պայմաններ այլ բանկերից վոսկու գրավադրմամբ վարկերի գնման դեպքում:
Ոսկու գրավադրմամբ վարկերի տրամադրման պայմանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կարող եք ստանալ այստեղ:
Ոսկու գրավադրմամբ վարկերի մասին ավելի մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերից որևէ մեկը, անցնելով www.vtb.am հղումով, կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով: