Սեպտեմբերի 30-ին ՊԲ միավորումներից մեկում տեղի է ունեցել 2017թ. 3-րդ եռամսյակի արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որին ներկա է եղել նաև ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Կաշառքի գործով 4 բուժաշխատողի մեղադրանք է առաջադրվել։
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12։50-ին Կարճաղբյուրի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հոկտեմբերի 2-ին քամուց գյուղում վնասվել են տան տանիքներ։
Վարչապետ Կարապետյանը պատասխանատուներից պահանջել է ակտիվ աշխատել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ՝ միջոցառումների արդյունավետությունը գնահատելու նպատակով, ինչպես նաև հետադարձ կապ պահպանել բիզնես հանրության հետ՝ վերջիններիս մտահոգող հարցերը, առաջարկությունները քննարկելու և խնդիրներին լուծումներ գտնելու համար: Կառավարության ղեկավարը հանձնարարել է բիզնես միջավայրի բարելավման հարցերը պարբերաբար քննարկելու նպատակով ստեղծել կանոնավոր գործող հանձնաժողով՝ ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրյակին Լաս Վեգասում կրակ բացած տղամարդուն որակել է «հիվանդ» ու «խելապակաս»։ «Նա հիվանդ մարդ էր, խելապակաս մեկը, որը, կարծում եմ, շատ խնդիրներ ուներ»,-հայտարարել է Թրամփը CNN հեռուստաալիքի եթերում:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 13:44-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն կարծիքին է, որ բոլոր երկրները պետք է միանան Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելուն եւ երկրի տարածքի ականազերծմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
2017թ. օգոստոսի 19-ին հաղորդում է ստացվել առ այն, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 21:00-23:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը գաղտնի հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել են անձնագիր, այլ փաստաթղթեր, կանխիկ գումար և բանկային քարտեր՝ իրենց ծածկագրերով: Օգոստոսի 19-ին գողացված բանկային քարտով կանխիկացվել է գումար:
Կատալոնիայում արհմիությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել հոկտեմբերի 1-ին տարածաշրջանում կայացած անկախության հանրաքվեից հետո, որն ուղեկցվել է ոստիկանության հետ քվեարկության մասնակիցների զանգվածային բախումներով, տեղեկացնում է BBC-ին:
2017թ.-ի օգոստոսի 27-ին Ն. Թադևոսյանն ու Ա. Մարտիկյանը Երևան քաղաքի տարբեր հատվածներում կանգնեցրել են անվտանգության գոտին չամրակապած երեք վարորդների և վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու` վարչական իրավախախտումները չարձանագրելու համար նրանցից նախնական համաձայնությամբ պահանջել 3000-5000 ՀՀ դրամ կաշառք:
Ռուսաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Հանթսմանը հայտարարել է, որ մտադիր է աշխատել Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ վստահությունը վերականգնելու վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Վերջին օրերին ամենքի ուշադրությունը սևեռված է Ջավախքի Գումբուրդո գյուղին, ուր տեղ են գտել բախումներ հայերի և վրաց ջոկատայինների միջև:
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները դժգոհություն են հայտնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններից:
Մոսկվան հուսով է, որ Իսպանիային կհաջողվի հաղթահարել ճգնաժամը Կատալոնիայում կայացած հանրաքվեից հետո:
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Դ.Գալստյանը բուժզննում անցնելու նպատակով «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ անոթային վիրաբուժության բաժանմունք է տեղափոխվել 2017թ. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14.30-ին` «Արթիկ» ՔԿՀ-ի երեք աշխատակցի ուղեկցությամբ:
Չեխական արտահանման բանկը մտադիր է երաշխիք տրամադրել Հայաստանի Մեծամորի Ատոմային էլեկտրակայանի արդիականացման համար, որն իրականացնում է չեխական «Škoda JS» ընկերությունը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքում վերջին հրաժեշտը տվեցին ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ նախագահի խորհրդական Գորիկ Հակոբյանին: ԱԱԾ նախկին պետին հրաժեշտ տալու էին եկել նրա ծառայակիցները, հարազատներն ու մտերիմները:
Հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Բարսելոնայի կենտրոնում ընթանում է ուսանողների բազմահազարանոց հանրահավաքը, որոնք բողոքում են անկախության հանրաքվեի անցկացման օրը ոստիկանության կոշտ գործողությունների դեմ:
«Մենք մերժեցինք թուրքերի այն պահանջը, որով նրանք ցանկանում էին տեսնել S-400-ների մեխանիզմը: Այդ իսկ պատճառով համակարգերի ներսում կտեղադրվեն ռուսական արտադրության յուրային-օտար ճանաչման համակարգեր: Նրանք ցանկանում էին, որ իրենց տրամադրվի համակարգերի գաղտնաբառերը, սակայն մենք մերժեցինք նրանց»,-նշում է աղբյուրը:
«Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում զարգացած իրադարձություններին պետք է արձագանքենք սառը դատողությամբ եւ պետական մտածելակերպով: Ֆեյսբուքյան հայհոյանքները եւ Թբիլիսիից բռունցքներ թափահարելը իրավիճակը էլ ավելի է սրում: Հարկավոր է լրջորեն աշխատել շրջանի ոչ վրացի բնակչության հետ: Նրանց գիտակցության մեջ այն միտքը, որ սա էլ Հայաստան է, առկա է դեռեւս 19-րդ դարից: Վերհիշենք 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմը, Ռուսաստանի կողմից այս տարածքների բռնազավթումը եւ այստեղի վրացի մահմեդական բնակչության արտաքսումը, Օսմանյան կայսրությունից հայերի արտաքսումը:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների արտահերթ փուլը հաջորդ շաբաթ կանցկացվի Բրյուսելում:
Համանախագահները հոկտեմբերի 6-ին կայցելեն Երևան, իսկ հոկտեմբերի 7-ին համանախագահները կլինեն Ադրբեջանում:
Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի ղեկավար Ապետնակ Մովսեսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն՝ խնդրելով դադարեցնել իր լիազորությունները առողջական ոչ բավարար վիճակի պատճառով:
ՌԴ-ի Ռոստովի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների զինված ուժերի «Որոնում-2017» հնգօրյա հատուկ մարտավարական զորավարժությունները:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ երկու երկրներում դեսպանների հավատարմագրումը նոր խթան կհանդիսանա երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում:
Եվրախորհրդարանի պատգամավոր եւ Մեծ Բրիտանիայի եվրասկեպտիկների առաջատար կուսակցության՝ EKIP-ի նախկին ղեկավար Նայջել Ֆարաժը Բրյուսելին երկակի ստանդարտների մեջ է մեղադրել Կատալոնիայում Մադրիդի գործողությունների նկատմամբ միության լռության պատճառով, որտեղ հոկտեմբերի 1-ին կայացել է անկախության հանրաքվե:
Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում 142 անձի ձերբակալելու որոշում է կայացրել:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ նորածնի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Մշտական և ժամանակավոր հանձնաժողովների մեջ միակ տարբերությունը հարցերի քննարկման ժամանակն է: Մշտական հանձնաժողովի պարագայում հարցը ունի իր ընթացակարգը, քննարկման ժամկետներ, որոնք այդ հարցը պետք է դարձնեն օրակարգային»,- ասաց Աշոտյանը: