Այսօր Թուրքիայում պետական պատվերով արգելափակված է Վիքիպեդիայի կայքը, քանի որ Վիքիպեդիան հրաժարվել է ջնջել այն հոդվածները, որոնք բացահայտում են, որ թուրքական իշխանությունները աջակցում են Իսլամական պետության ահաբեկիչներին: Բացի այդ, Թուրքիայի կողմից արգելափակվել են 127 հազար կայքեր և 95 հազար անհատական վեբ կայքեր, տեղեկացնում է լրագրող Բուլութը:
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունում նվաճել է երեք ոսկի, երկու արծաթ և երկու բրոնզ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների փաստերով:
Մելոյի խոսքով, նույնիսկ եթե այս միայնակ գործող մարդասպանները ասում են, թե այլ շարժառիթներ են ունեցել, դա այդպես չէ:
«Տվյալ պահին «Բարսելոնայի» ապագան Լա Լիգայում գտնվում է հարցականի տակ: Կախված այն բանից, թե ինչ տեղի կունենա հետագայում, ակումբի ղեկավարությունը տարբերակներ կդիտարկի:
«Եթե երկրի նախագահն ինչ-որ մեկին ավելի շատ է նախընտրում, դա պետք է դրական ազդեցություն ունենա: Ասեմ՝ ինչո՞ւ: Այն պրոբլեմները, որոնք կանգնում են միության առջև, անդամների առջև, միության նախագահը փորձում է լուծել: Եվ, իհարկե, ավելի հեշտ է լուծել պրոբլեմները, եթե դու լավ հարաբերությունների մեջ ես «վերևների» հետ»:
Թուրքիայում վեց տարեկանից փոքր 594 երեխա մայրերի հետ գտնվում են բանտերում:
Գեղարքունիքի մարզի առանձին համայնքներում այս տարվա նոյեմբերի 5-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ, որոնց մասնակցելու համար թեկնածուներն արդեն առաջադրում են իրենց թեկնածությունները:
Թուլություն մարմնի մի կողմում։ Դժվարանո՞ւմ եք շարժել ձեռքը։ Միգրենով տառապող անձանց մի մասի շրջանում գլխացավի առաջացումից առաջ կարող է թուլանալ մարմնի մի կողմը։ Այս երևույթը բնորոշ է նաև կաթվածին, այդ պատճառով հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին Երևանում:
47-ամյա տղամարդը 2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 18:58-ի սահմաններում, մուտք է գործել Երևան քաղաքում գործող դեղատներից մեկը, մոտեցել աշխատակցուհուն և վերջինիս ներկայությամբ բացահայտ հափշտակել դեղատան դրամարկղը, որում եղել է զգալի չափի կանխիկ գումար և հեռացել: Մոտ երկու ամիս անց՝ 2017թ. մարտի 3-ին՝ ժամը 21:56-ի սահմաններում, մուտք է գործել Երևանում գործող մեկ այլ դեղատուն և աշխատակցուհու նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել է դեղատան դրամարկղը, որի մեջ եղել է խոշոր չափի կանխիկ գումար և դիմել փախուստի:
Կդառնա՞ նա արդյոք մյունխենցիների գլխավոր մարզիչը: Սա փիլիսոփայական հարց է:
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հայտարարել է քիմիայի բնագավառում 2017 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիրներին։
Պիկեն «Բարսելոնայի» խաղից հետո արցունքներով ասել էր, որ, եթե ինքն է խանգարում հավաքականին, ապա կարող է հեռանալ:
Փողոցի տեսագրող սարքերը ֆիքսել են բջջային հեռախոսի գողության մեջ կասկածվողին։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մոտ էր այն բանին, որ պաշտոնաթող լիներ անցած ամռանը Սպիտակ տան եւ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կոնֆլիկտների ֆոնին:
Աղվան Պապիկյանը, ով նախկինում հանդես էր գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականում, խոսել է Sport.pl պարբերականի հետ: Զրույցի ընթացքում Պապիկյանն անդրադարձել է նաև Հայաստանի երիտասարդական հավաքական չհրավիրվելուն:
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը վերջերս բացահայտված «Ադրբեջանական լվացքատան» թեմայով հարցազրույց է տվել հունգարական Budapest Beacon-ին՝ անդրադառնալով փողերի լվացման պատմության մեջ Հունգարիայի ունեցած դերակատարությանն ու մասնակցությանը:
Վարչապետը բարձր է գնահատել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից 2017թ. ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն ու Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ:
«Մեր առևտրատնտեսական հարաբերություններն ունեն ներուժ, որն առայժմ ամբողջությամբ չի օգտագործվում, և հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովը շատ աշխատանք ու անելիքներ ունի այս առումով», -ասել է Կարեն Կարապետյանը։
Տնտեսվարողներին հանձնարարվել է արտադրությունները համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որից հետո միայն նրանց կթույլատրվի վերսկսել գործունեությունը:
Մոսկվան պաշտպանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Ադրբեջանից Փոլադ Բյուլբյուլօղլուի թեկնածությունը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյան մարզադաշտում հոկտեմբերի 5-ին կհյուրընկալի Լեհաստանի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Ռուսաստանը 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքը մատակարարել է միջազգայինից ցածր գներով: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին:
«Ծանրաբեռնվածությունն ինձ չի խանգարում, հավելյալ խաղերն ինձ օգնում են: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Մխիթարյան: Նա իր խելացիության, աշխատասիրության շնորհիվ հասել է մեծ բարձունքների և խաղում է աշխարհի լավագույն թիմերից մեկում՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Ես հիշում եմ Հայաստանի դեմ հին խաղը: Ամեն դեպքում մենք վաղը դուրս ենք գալու խաղադաշտ, որ հաղթենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բլաշիկովսկին:
Ռուսաստանը պատմականորեն լավ հարաբերություններ ունի քուրդ ժողովրդի հետ, սակայն Մոսկվան Իրաքյան Քրդստանի հարցում անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել, որպեսզի «չբորբոքվի» իրադրությունը:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է Արցախի «հնարավորինս արագ և ամբողջական» ականազերծմանը:
Բայց այս ամենից զատ, անգամ սրա մեջ դրական նորություն կա Հայաստանի տնտեսության համար: Ես մրցակցություն եմ տեսնում: Անհիմն կերպով իրենց միօրինակ ծառայությունների և ապրանքների համար անտրամաբանական գներ սահմանաող անբարեխիղճ ընկերություններն այսօր մրցակցություն ունեն: Եվ սա 20 տարի առաջվա Հայաստանի համեմատ մեծ առաջընթաց է: Մրցակցությունը աշխատող տնտեսության նշան է: Իսկ մրցակիցները հրաշալի ծառայություն մատուցող ընկերություններն են։
Աշխատանքային այցելությամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 4-ին հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։
Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 4-ին հրապարակել է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) համակարգի ընդգրկուն բարեփոխման պլանը, որի թերությունները թույլ են տալիս անբարեխիղճ ընկերություններին խույս տալ տարեկան մինչեւ 150 մլրդ եվրո ընդհանուր գումարի հարկերի վճարումից: