Վաղը կկայանա Հայաստան-Լեհաստան ֆուտբոլային հանդիպումը: Աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղից առաջ իր սպասելիքների մասին է խոսել մրցակցի առաջատար ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին:
Օրերս լրատվամիջոցներն անդրադարձ էին կատարել մի զազրելի միջադեպի, երբ ՀՀ ոմն քաղաքացի ձերբակալվել էր մի չինուհու բռնաբարելու կասկածանքով։ Այդ անդրադարձներում հիշատակվում էր նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից ստեղծված «Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի» անունը, թե իբր բռնաբարության փորձն իրագործվել է կենտրոնի տարածքում։
Հոկտեմբերի 4-ին, ժամը 14:15-ին ահազանգ է ստացվել, որ փլվել է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի 26-րդ փողոցի 1-ին տան մոտ գտնվող ավտոտնակի տանիքը և կողային պատը:
Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Վարդան Հարությունյանի խոսքով՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը 601 այլ միջոցառում է իրականացրել՝ ուղղված հարկերից չարամտորեն խուսափելու, կեղծ սնանկության, փոխկապակցվածության, ապրանքի տեսականու և քանակի անհամապատասխանության, ներմուծում-իրացում եւ այլ դեպքերի բացահայտմանը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել համակարգված միջգերատեսչական աշխատանքները՝ հակակոռուպցիոն պայքարի ոլորտում միջազգային համագործակցության շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ:
«Եթե ուզում եք որեւէ գործարարի մասին տեղեկատվություն լսել, ասեմ, որ, ինչպես նախորդ ասուլիսին, այնպես էլ հիմա չեք լսելու: Մեր համակարգը, մենք մեր գործն ենք անում: Ամեն օր էլ պայքարում ենք դրա դեմ, եւ արդյունքներն ակնհայտ են»,- ասաց նա:
Հոկտեմբերի 9-ին կկայանա Կատալոնիայի խորհրդարանի նիստը, որտեղ կարող է սկսվել անկախության հռչակման գործընթացը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում կայանալիք թուրք-իրանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 4-ին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Հոկտեմբերի 5-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, հոկտեմբերի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը:
Աղջկա առևանգման փաստով հարուցվել էր քրեական գործ, երիտասարդին և մյուսներին մեղադրանք էր առաջադրվել և երեքի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Յունիբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր առաջնային և երկրորդային շուկայում բնակելի կամ բիզնես անշարժ գույքի ձեռքբերման համար` առանց կանխավճարի: Փոխարենը վարկառուն գրավադրում է լրացուցիչ անշարժ գույք:
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասի գլխավորած պատվիրակությունը եղավ «Աբովյան», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում, լսեց դատապարտյալներին, ծանոթացավ բժշկական ծառայությունների մատուցման և տեղադրված սարքավորումների որակին, առկա խնդիրներին և իրականացված բարեփոխումներին:
Ռուսաստանը, ինչպես եւ պլանավորվում էր, թուրքական լոլիկի համար իր շուկան կբացի միջսեզոնային շրջանում, բայց մատակարարումները մեծ չեն լինի:
Պետական եկամուտների կոմիտեն ամեն ամիս հարկային եկամուտների շարունակական աճ է արձանագրել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը` ներկայացնելով 2017 թվականի 9 ամսվա գործունեության արդյունքները:
Թուրքական Հաքքարի նահանգի Յուքսեքօվա գավառում զինվորական մեքենայի անցնելու ժամանակ Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները գործի են դրել ճանապարհին տեղադրված ինքնաշեն պայթուցիկը:
2017թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 20:35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ որովայնի հրազենային վնասում, ներորովայնային սուր արյունահոսություն, հեմորագիկ շոկ ախտորոշմամբ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 8-րդ փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ, 1969թ. ծնված Սամվել Ավագյանը:
Բրիտանացի երգիչ Սթինգը հինգ տարում առաջին անգամ մենահամերգ է տվել Մոսկվայում: Այն տեղի է ունեցել լեփ-լեցուն «Օլիմպիյսկի» մարզահամալիրում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հարակից զեկուցող, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նշեց, որ նման համաձայնագրերը միանշանակ բխում են ՀՀ քաղաքացու շահերից, մեծացնում են Հայաստանի հնարավորությունները աշխարհի հետ շփվելու առումով:
Իշխանության վերնախավում նորից ակտիվացել են քննարկումները մեկ ուժեղ, միասնական Քննչական կոմիտե ստեղծելու մասին։ Բանն այն է, որ երկրում սպասվող կադրային, կառուցվածքային փոփոխություններին ընդառաջ հնարավոր է քննչականները ևս միավորվեն ՔԿ-ի կազմում։ Խոսքը, մասնավորապես, ՊԵԿ-ի և ՀՔԾ-ի քննչականների միավորման մասին է, որոնք առաջին փուլում չմիավորվեցին՝ տարբեր պատճառներով։ Դա նշանակում է, որ միայն ԱԱԾ-ն կպահպանի իր քննչական կառույցը:
«Կովկասյան գործընկերություն» կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում սեպտեմբերի 30-ին Ջավախքի հայաբնակ Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և միանում երկուստեք հնչող կառուցողական կոչերին՝ համակողմանիորեն ընդունելի լուծում գտնելու վերաբերյալ:
Հոկտեմբերի 4-ի առավոտյան տեղացած թաց ձյան պատճառով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Կարմիրգյուղ, Ծաղկաշեն գյուղերը եւ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասը:
«Չեմ անդրադառնա ձեր կողմից հիշատակվող կոնկրետ երկրին, այլ ընդհանուր առմամբ ցանկանում եմ շեշտել, որ դիվանագիտական պրակտիկայում ագրեմանի գործընթացը հրապարակային չէ, ուստի արտգործնախարարությունը երբևիցե որևիցե մեկնաբանություն, հերքում կամ հաստատում այդ գործընթացների վերաբերյալ չի արել, և այս սկզբունքին համապատասխան հետագայում ևս հրապարակայնորեն չի արձագանքելու որևիցե ագրեմանի վերաբերյալ լուրերին», – ասաց Տ.Բալայանը:
ՀԱՊԿ-ի երկրների «Որոնում-2017» միջազգային վարժանքներում հետախուզության կառավարման դաշտային շարժական կետի անվտանգության ապահովման ստորաբաժանումները դիմագրավել են պայմանական դիվերսանտների գրոհը:
Հոկտեմբերի 2-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում տեղի ունեցած կրակոցները կքննվեն ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով վարչությունում:
Որդին, կասկածներ ունենալով մոր և իր մտերիմի միջև արտաամուսնական կապի մեջ, վերջինիս դանակահարել է:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան խաղը կսպասարկեն սլովեն մրցավարները: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 5-ին Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կկայանա 2018 թ. աշխարհի առաջնության Հայաստան-Լեհաստան ընտրական հանդիպումը:
Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստի ժամանակ նոր բացահայտումներ են արվել: