Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը հոր բիզնեսների վաճառքից ստացված գումարների մի մասը տեղափոխում է աֆրիկյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, որտեղ խաղային ապարատների բիզնես է սկսում:
Երկիր ծիրանի» կուսակցությունը համաժողովրդական, համահայկական ընդվզման քարոզարշավի նախնական փուլը՝ մարզային այցելություններն ավարտել է, այժմ կուսակցությունը պետք է այդ քարոզարշավն իրականացնի Երևանում:
Թեպետ Արտաշատում քաղաքապետի ընտրությունները նոյեմբերի 5-ին են, սակայն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ի թեկնածու Կարեն Բենիամինյանը քաղաքապետարանն արդեն համալրում է յուրայիններով։
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 07:09-ին, ՌԴ ԱԻՆ-ից հաղորդագրություն է ստացվել, որ ժամը 01:55-ին տեղեկություն է ստացվել, որ Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը
Ընդդիմադիր «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի քվեարկության ընթացքում եվրասիականներից ոմանք որոշեցին չքվեարկել նախագծին դեմ։
Սեպտեմբերի 17-ին Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Ջեքի Սփիըրը, Աննա Էշուն, Թուլսի Գեբըրդը, Ջիմ Սենսենբրեները եւ Դեյվիդ Վալադեոն: Նրանցից երկուսը՝ Սփիըրը եւ Էշուն, պարզվում է, հայկական արմատներ ունեն։
Հայազգի շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրն իր և դեսպանության ողջ անձնակազմի անունից շնորհավորել է Լևոն Արոնյանին և Արիանա Կաոլիին ամուսնության առթիվ:
Ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանը 2017 թ. գնումների փոփոխված պլանի համաձայն՝ ծաղիկների հետ նախատեսում է նաեւ ծաղկեպսակներ գնել: Ի դեպ՝ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ գնելու համար կառույցը նախատեսում է 250 հազար դրամ ծախսել:
Սերժ Սարգսյանի կարգադրությամբ նախագահի աշխատակազմում սեպտեմբերին 54 հաստիք է կրճատվել: Կարգադրությունը Ս. Սարգսյանը ստորագրել է սեպտեմբերի 1-ին:
Մինչ հայոց իսթեբլիշմենթը շունչը պահած սպասում է Երեւանում Դմիտրի Մեդվեդեւի հոկտեմբերյան այցին, մեր տեղեկություններով` բավականին հետաքրքիր մտքեր են հնչել Մոսկվայում ԵՏՄ վերջին նիստի ժամանակ Դմիտրի Անատոլեւիչի շուրթերից` ԵՏՄ-Իրան հարաբերությունների մասով. «Իրանը մեզնից կստանա ամեն ինչ, սակայն չի տա ոչինչ»:
Հայաստանում թռչնամսի, հավկիթի արտադրությամբ զբաղվող ընկերությունները հայտնվել են դժվար կացության առաջ: Նրանք Ռուսաստանից մեծ քանակությամբ թռչնամսի ներմուծման ներկայիս ծավալների դեպքում չեն կարող դիմանալ մրցակցությանը. ՌԴ-ից ներկրված թռչնամիսն ավելի էժան է, քան տեղական արտադրանքը, եւ սպառողներն էլ, բնականաբար, ընտրում են էժան ապրանքը:
Բոլոր նրանք, ովքեր կմտնեն NASA-ի կայք եւ այնտեղ հայտ կլրացնեն, կարող են իրենց անունով ցուցանակ ուղարկել Մարս, որը կտեղադրվի nSight իջեցվող ապարատի վրա:
Ամերիկացի երաժիշտ եւ դերասան Ջարեդ Լեթոն կենսագրական ֆիլմում կմարմնավորի տղամարդկանց համար Playboy հայտնի հանդեսի՝ վերջերս մահկանացուն կնքած հիմնադիր Հյու Հեֆներին, ֆիլմ, որի ռեժիսորը կդառնա Բրեթ Ռաթները:
Բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը դերերից մեկն է կատարելու «Ավատար» ֆիլմի երկրորդ մասում։
Ամերիկացի մոդել Բելա Հադիդը Complex երիտասարդական հրատարակությանը պատմել է, թե ինչպիսի մարզակոշիկներ է ինքը սիրում եւ կրում։
Աշխարհում ամենից շատ ճանապարհորդում են Հոնկոնգի բնակիչները:
Marketium.ru-ն թեստ է առաջարկում. նայեք նկարին ու ընտրեք այն զույգին, որը ձեր կարծիքով ամենաերջանիկն է։
Հունվար։ Համբերության ու դիմացկունության թագուհին են։ Այս կանայք սովոր են գլուխը բարձր դիմավորել կյանքի տհաճ անակնկալները։ Սովորաբար նրանք ոչ միայն չեն բողոքում, այլև մինչև վերջ լսում են մյուսների բողոքները, խորհուրդներ տալիս։
Եգիպտացորենի հյութը A, B, C վիտամիններ, ածխաջրեր, ֆոլաթթու, մագնեզիում, ֆոսֆոր, ճարպաթթուներ է պարունակում, ինչպես նաև լյուտեին, որը պաշտպանում է սրտի առողջությունը և կանխարգելում մկանների դեգեներացիան։
Ո՞ր դեպքերում է տրանսպորտային միջոցը տեղափոխվում պահպանվող հատուկ տարածք. պարզաբանում է ՃՈ-ն:
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգեն մեկնաբանել է կատալոնական աստղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Կոլիզեյի հինգերորդ՝ վերին մակարդակը զբոսաշրջիկների այցելության համար կբացվի նոյեմբերին:
Ռոնալդուն հանդես է գալիս «Ռեալի» կազմում 2009 թվականից: Կրիշտիանուն կարիերայի ընթացքում խփել է 607 գնդակ և 4 անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»:
KGI Securities ընկերության վերլուծաբան Մին-Չի Կուոն հայտարարել է, որ Apple-ի մրցակիցները կկարողանան ընկերության տեխնոլոգիաները վերարտադրել միայն երկուսուկես տարի անց:
Ֆրանսիայի նոր նախագահ Էմանուել Մակրոնի հայտնվելով՝ Ելիսեյան պալատում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ:
Թիվ 46 երթուղային ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց։
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է սպանության համար դատապարտված անձի կողմից փախուստի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ստեփանակերտում լույս է տեսել արցախցի լրագրող Արմինե Աբրահամյանի «Ապրիլը ապրել չթողեց» վերնագրով գիրքը՝ նվիրված 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված ավագ ենթասպա Դավիթ Յուրիի Գասպարյանի ծննդյան 38-ամյակին:
RT հեռուստաալիքը ներկայացրել է պատմության մեջ առաջին համայնապատկերային տեսանյութը, որը նկարահանվել է բաց տիեզերք դուրս գալու ժամանակ:
Հարի Քեյնը դարձավ նաև երկրպագուների վարկածով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: