Իրաքյան Քրդստանը պահպանում է վերահսկողությունը Թուրքիայի հետ սահմանի նկատմամբ:
«Յոհաննես Հանի հետ հանդիպմանը բրյուսելյան գալիք գագաթնաժողովին համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների մասին քննարկումները կարևոր տեղ են զբաղեցրել»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Պաղեստինի ազգային համաձայնության կառավարությունն աշխատանքի է ձեռնամուխ լինում Գազայի հատվածում:
Ժամը 13։30-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքի հարևանությամբ բախվել են Lexus մակնիշի 99 MA 799 համարանիշի և Hyundai մակնիշի պարսկական համարանիշներով ավտոմեքենաները։
Հոկտեմբերի 2-ին, ժամը 13:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի տներից մեկի բակում 3 կիլոգրամանոց գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Իսպանիան թույլ չի տա Կատալոնիայի անջատում եւ կգործի օրենքի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ռաֆայել Կատալան՝ հանդես գալով տեղի հեռուստատեսությամբ։
Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) հոկտեմբերի 2-ին տարածել է հաղորդագրություն՝ հերքելով ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած ապատեղեկատվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ իր հայտարարության մասին:
ԱՄՆ-ի Նեւադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքում համերգի այցելուների վրա կրակ էր բացել 64-ամյա Սթիվեն Պադոկը:
«Ես կարող եմ հաստատել, որ Եվրամիության եւ Հայաստանի հարաբերություններն ավելի են բարելավվել: Կարծում եմ՝ այս տարի անցկացված ընտրությունները դրա վկայությունն են: Իհարկե, ինչպես միշտ լրացուցիչ առաջընթացի հնարավորություն կա, ինչին եւ պետք է հասնել»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերն այս շաբաթ կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և տեղում ծանոթանալու իրավիճակին:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հանդես է եկել ԵՄ-ի կողմից Հունգարիայի եւ Լեհաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու դեմ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանն ազատվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոսպոս Բեքչյանը տոնել է եպիսկոպոսական ձեռնադրման 25 ամյակը:
Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին անցկացված հանրաքվեն անօրինական էր:
Հոկտեմբերի 3-4-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավելի քան 50 մարդ է զոհվել, եւս առնվազն 200 հոգի՝ վիրավորվել լույս հոկտեմբերի 2-ի գիշերը ԱՄՆ-ի Նեւադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքի խաղատան մոտ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 11:53-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան սահել է դեպի ձորակը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հոկտեմբերի 2-ից սկսվում են պոլսահայ մտավորական, լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստերը:
Վրաց հոգեւորական, երեց Իլիա Ճիղլաձեն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձություններին, որոնց մեջ հոգեւորականը մեղադրում է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին:
«Մենք ուշադիր հետեւում ենք Կատալոնիայի իրադարձություններին, ներառյալ իրավապահ մարմինների գործողությունները»,-ասել է նա:
Կատալոնիայի անկախության հարցի շուրջ հոկտեմբերի 1-ին անցկացված հանրաքվեի քվեատուփերը երկու շաբաթ թաքցնում էին Ֆրանսիայի տարածքում՝ Հյուսիսային Կատալոնիայում:
Անկարայում ձերբակալվել է Սիրիայի քաղաքացի, ով փորձել է երկրից ապօրինի ճանապարհով բյուզանդական ժամանակաշրջանին պատկանող աստվածաշունչ դուրս բերել:
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանին և ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:
Կատալոնիայի կառավարությունը չի բացառում, որ Իսպանիայի իշխանությունները կարող են կասեցնել տարածաշրջանի ինքնավարությունը ի պատասխան անկախության հանրաքվեի անցկացման:
Առնվազն քսան մարդ է զոհվել, եւս ավելի քան հարյուրը վիրավորվել լույս հոկտեմբերի 2-ի գիշերը ԱՄՆ-ի Նեւադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքի խաղատան մոտ տեղի ունեցած հրաձգությունից
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով կալանավորված անձը հայտնել է, որ ունի տեսողական խնդիր և մինչև ազատազրկվելը ստացել է վիրահատության ցուցում, սակայն կալանավայրում իրեն այցելած ակնաբույժը հետազոտություն կամ բուժում չի նշանակել:
Ձեռքներդ չի գնո՞ւմ կրթության մեջ գումար ներդնել, բայց ուզում եք փաստաթղթերով, անհիմն ու ավելորդ երկարատև քննարկումներով կրթության որա՞կ ապահովել, չի՛ ստացվելու, հարգելի կառավարություն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Եգիպտոսի հայոց թեմում ստանձնած իր պարտականություններից, ծառայության է կոչվել Իրաքի հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 27-ը: