Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը։ Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագրեր:
Հետախուզվողը հայտնաբերվել և ՌԴ Ադիգեյի Հանրապետությունից տեղափոխվել է Հայաստան:
Այդպիսի ֆիլմն «Օսկարի» կհավակնի: Ռոջեր Ֆեդերերն այցելել է կինոփառատոն Ցյուրիխում, որտեղ տեղի է ունեցել Բյորն Բորգի և Ջոն Մակինրոյի հակամարտության մասին ֆիլմի պրեմիերան: Մամուլի հետ զրույցի ժամանակ շվեյցարացին պատասխանել է հարցին, թե արդյո՞ք երբևէ կնկարահանվի ֆիլմ իր և Ռաֆա Նադալի հակամարտության մասին:
69-ամյա մոդել Մեյ Մասքը դարձել է CoverGirl կոսմետիկական բրենդի դեմքը:
Դուբայի նոր տեսարժան վայրը՝ աշխարհի ամենամեծ ֆոտոշրջանակը, կբացվի այս տարվա նոյեմբերին:
Մաշկն ավելի մաքուր կլինի։ Մեղրը հրաշալի հակաօքսիդանտ է։ Սա նշանակում է, որ դրա պարբերական օգտագործման դեպքում օրգանիզմը կմաքրվի տոքսիններից։ Իսկ մեղրի հակաբակտերիալ հատկությունները կլավացնեն մաշկի որակը։
ՀՀ ՊՆ N զորամասի ավտոծառայության պետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ ավտոբենզինի ու դիզվառելիքի յուրացման մեղադրանքով։
Չեմ աշխատում տղամարդու համար ավելի լավ տեսք ունենալ: Ընդհակառակը, ծանոթանալիս ես կարող եմ անգամ ավելի վատը, կոպիտ, ցինիկ ու ուղղամիտ լինել: Չեմ ամաչում պատմել իմ խնդիրների կամ բարդությունների մասին: Ում պետք է, միշտ էլ ավելի խորքը և հեռուն կնայի, իսկ ում պետք չէ, կանցնի կողքով:
Որովայնի հատվածում կուտակված ճարպերից ազատվելը բարդ է, բայց հնարավոր է՝ ճիշտ սննդակարգի ու ֆիզիկական ակտիվության դեպքում։ Այս 5 խորհուրդները կօգնեն ձեզ այդ նպատակին հասնելու հարցում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Սառնաղբյուր» Օրվա կարգավորիչ ջրամբարի լվացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 3-ին ժամը 10.00-18:00 կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի՝ Շահումյան փողոցի, Արսենյան փող. 2, 4, 5, 31, Նարեկացի փող. 3, 6, Մոմիկի փող. 2, 4, 6, Սպանդարյան փող. 2 համարների և թիվ 2 դպրոցի ջրամատակարարումը:
Բացահայտումներ ճանապարհներին. անսթափ վարորդներ, թաղանթապատված հողմապակիներ և ավելին:
Լավագույն տնտեսագետների ցանկ կազմելը բարդ և անշնորհակալ գործ է։ Սակայն բրիտանացի գիտնական Մարկ Բլաուգը առանձնացրել է 100 մեծագույն տնտեսագետներին՝ մինչև Ջոն Մեյնարդ Քեյնսը։
Հայաստանի տարածքով Արցախ այցելած գրող Սայիթ Չեթինօղլուի, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի եւ Էրոլ Քաթըրջըօղլուի քայլը «դավաճանություն է ոչ միայն եղբայրական Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի հանդեպ»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Հուսեյնովը:
Շատ եմ սիրում Ֆրունզիկ Մկրտչյանին, ում հիանալի դերասան եմ համարում: Կարծում եմ, որ դերասաններն առանձին ազգություն են:
«Կիբեռանվտանգության հետ կապված՝ իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք նպաստում են համացանցից օգտվելն առավել անվտանգ դարձնելուն: Կանխարգելման նպատակով հիմնականում իրազեկման աշխատանքներ են կատարվում, որ քաղաքացիները տեղյակ լինեն, թե ինչպես օգտվել, ինչ անել հանցագործների զոհ չդառնալու համար»,-ասաց Վահագն Հարությունյանը:
Ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել են ամերիկացի գիտնականներ Ջեֆրի Հոլլին, Մայքլ Ռոզբաշին եւ Մայքլ Յանգին մոլեկուլյար մեխանիզմների հետազոտման համար, որոնք վերահսկում են օրական կենսառիթմերը։
Արդեն 16 տարի է՝ Վերգուշ Մուրադյանի երեխաներն իրենց ընտանիքների հետ Ռուսաստանում են: 16 տարի է տարեց կինն ապրում է երեխաների ու թոռների կարոտով:
Անցած շաբաթ կառավարությունը հավանություն տվեց 2018 թվականի պետական բյուջեի նախագծին: Առաջիկայում այն կուղարկվի Ազգային ժողով, և կսկսվեն բյուջեի խորհրդարանական քննարկումները: Ինչ է նախատեսելու հաջորդ տարվա պետական բյուջեն, ինչ հիմնական ցուցանիշներ են սահմանված 2018 թվականի համար, ինչպես և որքանով են բյուջետային այդ ցուցանիշներն անդրադառնալու հասարակության, քաղաքացու կյանքի ու կենսամակարդակի վրա: «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում այս հարցերի և տնտեսության ընթացիկ զարգացումների մասին է Սաթիկ Սեյրանյանի զրույցը Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ:
Նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնը Հայոց ցեղասպանության օրերին նվիրվել է հայ ժողովրդին ծառայելու գործին: Իմանալով հայերի տառապանքների մասին՝ նա գնացել է Մուշ՝ միաժամանակ օգնելով նաև շրջակայքի հայությանը: Խնամել և բժշկել է որբերին, փրկել է բազմաթիվ կանանց և երեխաների կյանքեր: Մանկատուն է հիմնել նաև Ալեքսանդրապոլում՝ ներկայիս Գյումրիում:
Խոսքն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայինն է: Կատալոնայի անկախության հանրաքվեի օրը «Բարսելոնայի» պաշտպանը պատրաստակամություն է հայտնել ինչպես՝ Իսպանիայի հավաքականում խաղալու, այնպես էլ՝ այդտեղից հեռանալու:
Թեյերի շրջանում այն ամենաշատ վիտամիններն է պարունակում։ Բացի վիտամիններից՝ նռան թեյը հարուստ է նաև միկրոէլեմենտներով, օգտակար թթուներով։
Մարտունու նորակառույց հիվանդանոցում շուտով կտեղադրվի վերելակ, իսկ սահմանափակ կարողությամբ մարդկանց համար կկառուցվեն թեքահարթակներ:
Ի՞նչն է դրդել ընդդիմության մեր գործընկերներին՝ այս հարցերը դնելու ՀՀ ԱԺ օրակարգում, և որո՞նք են նրանց հիմնական փաստարկները, որոնք խոսում են ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին որոշում ընդունելու օգտին։ Այսպես, օրինագծերի հեղինակների հիմնավորումներում ներկայացվում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ՝ ԱՎԾ- Ա.Գ.) տվյալներն այն մասին, որ 2014-2016թթ. ընթացքում կրճատվել են միջազգային արժութային պահուստները, բնակչության զբաղվածությունը, նկատվել է պետական պարտքի աճ, տեղի է ունեցել ներդրումների զուտ հոսքերի կրճատում, նվազել է համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) դոլարով արտահայտված։ Եվ այս ամենը միանգամայն չապացուցված ձևով մատուցվում է որպես ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետևանք։
33-ամյա քաղաքացին որոնվում է որպես անհետ կորած։
«Բավարիան» 2:0 հաշվով հաղթում էր «Հերտային», բայց Ռոբերտ Լևանդովսկու գոլից հետո 7 րոպեի ընթացքում սեփական դարպասն ընդունեց 2 գոլ և ձեռքից բաց թողեց հաղթանակը: Մեկ շաբաթ առաջ մյունխենցիները չկարողացան պահպանել 2:0 հաշիվը նաև «Վոլֆսբուրգի» հետ խաղում:
Բժշկական հետազոտման ժամանակ հիվանդասենյակ է մուտք գործել զինված անձ և կրակոցներ արձակել՝ փորձելով պայմաններ ստեղծել դատապարտյալի փախուստի համար։ Զինված անձը ՔԿՀ աշխատակիցների կողմից վնասազերծվել է, որի ընթացքում դատապարտյալը հափշտակել է ՔԿՀ աշխատակիցներից մեկին ամրակցված ատրճանակը, կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ՝ փորձելով դիմել փախուստի։ Դատապարտյալը վնասազերծվել է բժշկական կենտրոնի մուտքի մոտ, փախուստը՝ կանխվել։
Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 2-ին թիվ 1 տուն-ինտերնատում մասնակցել են երկու տարեց զույգի հարսանեկան արարողությանը:
Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները ներկայացնում ենք այն պատգամավորների ցանկը, որոնք «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել և ստանում են Երևան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում.
Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունները՝ նշելով, որ այն բարեփոխումներ է նախատեսում բոլոր բնագավառներում ու առաջին հերթին ուղղված է նաև մտածելակերպի փոփոխությանը, կառավարման նոր մշակույթի ներդրմանը և հասարակության հետ գործուն հետադարձ կապի ապահովմանը: Յոհաննես Հանը հավակնոտ է համարել կառավարության ծրագիրը՝ նշելով, որ ԵՄ-ն պատրաստակամ է քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում օժանդակության հնարավորությունները:
Հայտնաբերում է ոստիկանությունը. անսթափ վարորդներ, ժամկետանց ԱՊՊԱ-ներ, թաղանթապատված հողմապակիներ, փոխարինված համարանիշներ: