Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հանրապետության տարածքում փետրվարի 25-ին և 26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Փետրվարի 27-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
ԱՄՆ-ն իր պատժամիջոցային ցուցակներում ներառել է 16 թուրքական ընկերություն։ Reuters-հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ առևտրի նախարարությունը։
«Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության հաշվարկների համաձայն, որոնք հիմնված են Իտալիայի շրջակա միջավայրի և էներգետիկ անվտանգության նախարարության տվյալների վրա, 2023թ․ Ադրբեջանը Իտալիա է մատակարարել մոտ 11,3 մլն տոննա նավթ, ինչը 25%–ով ավել է, քան 2022թ․։
Ծովախեցգետնի ձողիկները կտրատեք: Ձվերը խաշեք, մաքրեք, հովացրեք, խորանարդաձև կտրատեք:
Երեխայի դաստիարակությունը սկսվում է հղիությունից: Եթե, իր կրծքի տակ երեխա կրող, մայրը հուզվում է և վշտանում՝ ապա նրա որովայնում գտնվող պտուղը նույնպես անհանգստանում է: Իսկ եթե մայրն աղոթում է և ապրում հոգևոր կյանքով՝ ապա մանուկը նրա որովայնում օրհնվում է:
2023 թվականի IV եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, Վրաստանում գործազրկության մակարդակը նվազել է 0,7 տոկոսային կետով և կազմել 15,3 տոկոս, տեղեկանում ենք Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներից:
Վաղ փուլերում քաղցկեղը հաճախ զարգանում է առանց ախտանիշների, ուստի, եթե մարդը ցավ չունի, դա չի երաշխավորում, որ նա քաղցկեղ չունի, զգուշացրել է ուռուցքաբան Խամիս Մագոմեդովան։ Բժիշկը Lenta.ru-ի հետ զրույցում ցրել է քաղցկեղի մասին մի քանի հայտնի միֆ։
Փոխարենը՝ այլ երկրների և հատկապես Հնդկաստանի քաղաքացիներն են կտրուկ ավելացել։ Եթե մեկ-երկու տարի առաջ Հայաստանի փողոցներում հատուկենտ հնդիկների կարելի էր հանդիպել, ապա այսօր նրանք ամենուր են։ Եվ ոչ միայն հնդիկները։ Նրանք Հայաստան են գալիս հիմնականում աշխատելու համար։ Ու քանի որ անհամեմատ էժան աշխատուժ են, աստիճանաբար շուկայից դուրս են մղում տեղական աշխատուժը, որը խթանում է նաև Հայաստանի քաղաքացիների աշխատանքային միգրացիան։
Նյու Յորքում գտնվող «Մարդու իրավունքների հետազոտության կազմակերպություն»-ը (HRW) հրապարակել է «Քեզ գտնելու ենք. գլոբալ դիտարկում այն մասին, թե ինչպես են պետությունները արտերկում գտնվող իրենց քաղաքացիների վրա ճնշում գործադրում» վերնագրով զեկույց: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են անցած մի քանի օրերին արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, Հայաստանի իշխանության կողմից երկրի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ռիսկերն ու մարտահրավերները, պետություն-հայրենիք կեղծ հակադրության շարունակվող քարոզչությունն ու դրա հետևանքները։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հաստատել է իր այցը Կիև և ցույց տվել Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման լուսանկարը:
Թե ինչպե՞ս կհանգուցալուծվեն ԵՄ երկրների ֆերմերների բողոքի ցույցերը, և արդյոք Լեհաստանի նախագահի վարքագիծն օրինակ կծառայի՞ ԵՄ այլ երկրների առաջնորդների համար, առայժմ չենք կարող ասել, սակայն հստակ կարող ենք ասել հետևյալը՝ մի ուրվական է շրջում Եվրոպայում, դա ֆերմերների ապստամբության ուրվականն է, որն անակնկալի է բերել ԵՄ քաղաքական առաջնորդներին:
Միջազգային պատժամիջոցների ենթարկված ռուսական «Սբերբանկը» սկսել է իր հաշիվներից փոխանցումներ կատարել վրացական բանկերին։
Երեխայի վրա ազդող ամենավնասակար գործոններից մեկը գերպաշտպանվածությունն է։ Բժիշկ, կլինիկական հոգեբան Ստանիսլավ Սամբուրսկին Газета.Ru-ին պատմել է այն ազդեցության մասին, որ գերպաշտպանությունը կարող է ունենալ երեխայի վրա:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել Գոստոմելի օդանավակայանից, որտեղից երկու տարի առաջ՝ 2022 թվականի փետրվարի 24-ին, փաստացի մեկնարկեց պատերազմը, առաջին մարտերը՝ ուկրաինական բանակի և ռուս դեսանտայինների միջև։
«Էս ա նիկոլական ողջ իշխանաբուրգի էությունը։ Սրա հետ հարմարվող հանրությունը որպես առանձին միավոր ապագա չունի»։
Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում:
Այս ուղերձը հղում եմ իբրև երախտիքի խոսք՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր այս դժվարին ժամանակահատվածում իմ ընտանիքի ու իմ թիմի կողքին են կանգնել: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՏՏ և ամբողջ գործարար համայնքի իմ հարգարժան գործընկերներին միասնականության համար:
Բայդե՞նն ես, Բլինքե՞նն ես, Շո՞լցն ես, Էրդողա՞նն ես… ո՞վ ես էլի, որ խառնվել ես էդ մեծ հարցի մեջ։
Փետրվարի 16-ին խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տերյան փողոցի 89 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում:
«Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը»:
Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անընդհատ շրջանառվում է այն վարկածը, որ կենտրոնում գտնվող բուհերի շենքերը վերածվելու են հյուրանոցների: Ըստ երևույթին, այդ գործընթացը մեկնարկել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության շուրջ Փաշինյանի օրերս արված հայտարարությունների ու պաշտպանության ոլորտում Երևանի ձեռնարկած քայլերի մասին:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կկանխի երրորդ համաշխարհային պատերազմը, որին հիմա աշխարհը շատ մոտ է։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լրացուցիչ 500 պատժամիջոց կսահմանի ՌԴ-ի դեմ, իսկ արտահանման սահմանափակումները կվերաբերեն գրեթե 100 իրավաբանական անձի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2023-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպան ընթացքում հայտնել էր, որ հունական կղզիներում թուրք զբոսաշրջիկների համար կկիրառվի մեկ շաբաթյա վիզայի դիմում։
Միսը լվացեք, դրեք կաթսայի մեջ, վրան 1,5 լիտր ջուր լցրեք, դրեք կրակին: Երբ եռա, փրփուրը հեռացրեք, ավելացրեք դափնու տերևը: Միսը թույլ կրակի վրա, փակ կափարիչով եփեք մինչև պատրաստ լինելը: Թողեք հովանա: Դափնետերևը հեռացրեք:
«Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիններինն է» (Մատթեոս 19:14): Մոտալուտ հրաշքի զգացողություն ունեմ։ Ցուրտ ձմեռվա երեկո է, տան բակում եմ, դուրս եմ եկել մաքուր օդ շնչելու, վայելելու օվկիանոսի հոտը, տարվա առաջին ամսվա խաղաղությունը։ Եկած ձյունը՝ մաքրամաքուր։ Լիալուսինը շողում է երկնքում՝ հիշեցնելով արարումի մասին։ Եվ որ […]
Վրաստանում ավելի քան 150 հազար թոշակառուների վարկի տոկոսները կկրճատվեն։ Այս մասին հայտարարվել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի, ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավայի և Liberty Bank-ի գործադիր տնօրեն Բեքա Գոգիչաիշվիլիի հանդիպման ավարտին։