Բաժիններ՝

Ֆրանսիացի զինվորականները սխալմամբ գաղտնի տեղեկություններ են հաղորդել

Ֆրանսիացի զինվորականները սխալմամբ միջուկային սուզանավերի հերթապահության մասին գաղտնի տեղեկատվություն են բաց հրապարակել։ Մեղավորը Strava ֆիտնես հավելվածն է, գրում է ֆրանսիական Le Monde թերթը։

▪️ բացահայտողները Ֆրանսիայի ռազմածովային ուժերի երեք աշխատակիցներն են, ովքեր ծառայում են երկրի արևմուտքում՝ Իլ Լոնգ կղզում տեղակայված բազայում (լուսանկար 1)։

 

▪️ նրանք Strava բաց հարթակում պարբերաբար հրապարակում էին իրենց վազքի վերաբերյալ տվյալներ (լուսանկար 2) միևնույն ժամանակ այն նավամատույցների երկայնքով, որտեղ խարսխված են բալիստիկ հրթիռներով սուզանավերը: Հետագայում երեքն էլ ժամանակավորապես դադարեցրին մարզումները (լուսանկար 3);

▪️ Նրանցից մեկը որոշել է խոսել դասերն ընդհատելու մասին` նշելով, որ «ավելի քան 2,5 ամիս է, ինչ ապրում է խցիկում», և իր ուղերձին ավելացրել է էմոջի՝ սուզանավի տեսքով (լուսանկար 4);

▪️Le Monde-ն ենթադրել է, որ այս ընթացքում «մարզվողները» եղել են միջուկային սուզանավի վրա: Բայց զինվորականները պարզաբանել են, թե իբր այս երեքը սուզանավում չեն եղել, այլ հետևել են իրավիճակին։

Sputnik Արմենիա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031