
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է զոհերի ընդհանուր թիվը

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 46,6 հազարի։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։
«2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 46 584-ի, ևս 109 731 մարդ վիրավորվել է», – ասվում է գերատեսչության ամփոփագրում, որը հրապարակվել է Telegram ալիքում:
Գազայի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 19 պաղեստինցի է զոհվել։ 71 մարդ վիրավորվել է անկլավում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով: