Ռուսաստանի ԱԴԾ-ն ահաբեկչական կազմակերպությունների ռեեստրում ներառել է կոմի մշակույթի մասին պարբերականը՝ «Komi Daily»-ն։ Այսպիսով, Ռուսաստանում առաջին անգամ լրատվամիջոցը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, գրում է Forbes-ի ռուսաստանյան ծառայությունը։
Բրազիլացի UFC մարտիկ Չառլզ Օլիվեյրան հայտնել է, որ պետք է մենամարտի Իսլամ Մախաչևի և Արման Ծառուկյանի միջև չեմպիոնական մենամարտի հաղթողի հետ: Այս մասին գրում է armsport.am-ը:
Հիշեցնենք, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Ռուսաստան էր այցելել դեկտեմբերի վերջին, այցի ընթացքում հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, օրենսդիր, գործադիր և դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներ:
Գազայի հատվածի հյուսիսում արդեն 100 օր շարունակվող իսրայելական ռազմական գործողության հետևանքով շուրջ 5000 պաղեստինցի է զոհվել կամ անհետ կորել, Al Jazeera-ին է հայտնել բժշկական աղբյուրը։
Բաթումում հունվարի 11-ին ոստիկանության բաժանմունքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալված 12 անձանցից երեքը գրավոր ծանուցմամբ ազատ են արձակվել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության «X»-ի հրապարակման մեջ։
Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան։ Հայտնում է Shamshyan.com-ը:
Հունվարի 26-31-ը ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ: Այս մասին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը:
Ադրբեջանից Սերբիա գազի մատակարարման երկամսյա դադարեցման մասին հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է ադրբեջանական AnewZ հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարության «հուսալի» աղբյուրներին։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ընթացքում նախագահը հանդես է եկել ելույթով:
Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն ամսվա վերջին կհանդիպեն Բրյուսելում, որպեսզի քննարկեն Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հարցը, հայտարարել է դաշինքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, տեղեկացնում է Reuters-ը։
«Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը չի կարողացել ավարտին հասցնել «ներաձուրիների» մարզումը և բաց է թողնելու «Վենեցիա»-ի հետ հանդիպումը, վաղը բուժզննում կանցնի՝ ազդրային մկանի վնասվածքի աստիճանը պարզելու համար։
Պատժամիջոցները Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի դաշնակիցների դեմ, որոնք «լուրջ հանցագործություններ են կատարել» սիրիական քաղաքացիական պատերազմի ժամանակ, պետք է մնան ուժի մեջ, կիրակի օրը հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, տեղեկացնում է Reuters-ը։
Հունվարի 12-ին, ժամը 04։15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ գյուղում հրդեհ է նկատվում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր զրուցել է Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ և նրան պարգևատրել Ազատության նախագահական մեդալով, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հարավային Կորեայի պաշտոնանկ արված նախագահ Յուն Սոկ Յոլը չի մասնակցի հաջորդ շաբաթ իմփիչմենթի առաջին լսումներին՝ անվտանգության նկատառումներից ելնելով, կիրակի օրը AFP-ին է հայտնել նրա փաստաբանը:
Կիրակի առավոտյան Իրանի Ֆորդո և Խոնդաբ միջուկային օբյեկտներում հակաօդային պաշտպանության զորավարժություններ են սկսվել, հայտնում է Mehr-ը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները, դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այրվել է խոտածածկ տարածք: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված:
Վրաստանի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել. 3,4 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Տյանեթի քաղաքից 34 կմ հեռավորության վրա, ժամը 9:23-ին։
Խորվաթիայում ընտրատեղամասեր են բացվել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար, որտեղ գործող նախագահ Զորան Միլանովիչը պայքարում է վարչապետի և կառավարության աջակցած թեկնածու Դրագան Պրիմորացի դեմ, հայտնում է Euronews-ը։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Աշոտ Ս․-ն զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։
«Միավորված ազգերի կազմակերպությունը» (ՄԱԿ) կանխատեսումներ է արել Թուրքիայի տնտեսության վերաբերյալ:
Շվեյցարիան, կողմերի համապատասխան խնդրանքի դեպքում, պատրաստ է ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով, գրում է Le Temps-ը՝ վկայակոչելով Շվեյցարիայի ԱԳՆ լրատվական ծառայության ղեկավար Նիկոլաս Բիդոտին։
Տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանցը` բելառուս Արինա Սաբալենկան:
Աշխարհը պետք է վերադառնա Իրանի վրա «առավելագույն ճնշման» քաղաքականությանը՝ «այն ավելի ժողովրդավարական երկիր դարձնելու համար», հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը շաբաթ օրը Փարիզում կայացած «իրանական ընդդիմության» միջոցառման ժամանակ։, հայտնում է Reuters-ը։
Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին և Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման և կայուն զարգացման կարևորությունը: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
Հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստային հատվածում։