Հունվարի 14-ին, ժամը 22-ի սահմաններում, Սևանի թերակղզու տարածքում ծառայություն իրականացնելիս, ջրային պարեկները լողափին հայտնաբերել են նավակ և 16 սիգ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Չինական ավտոմոբիլային ընկերությունները հետաքրքրված են ճգնաժամի մեջ գտնվող գերմանական ավտոարտադրողների, հատկապես Volkswagen-ի ձեռքբերման հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թավայի մեջ լցրեք լվացած բրինձը: Ավելացրեք ջուրն ու կաթի կեսը: Թավան կափարիչով ծածկեք, միջին ուժգնության կրակի վրա հասցրեք եռման աստիճանի:
«Արդյոք»-ը նշանակում է, որ կասկածում ես Աստծու սիրուն և այդպիսով ինքդ էլ չեղարկում ես խնդրանքդ այն ներկայացնելու պահին, ինչն էլ նշանակում է, որ կորցնում ես արտահերթ սպասարկման իրավունքը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել պահեստազորում գտնվող ռուսաստանցիներին 2025 թվականին զինվորական հավաքներ հրավիրելու մասին։
Թուրքիայի Հանրապետության ներդրումային գրասենյակի նախագահը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստվում է արդիականացնել Թուրքիայի երկաթուղային ցանցը՝ մոտ 60 միլիարդ դոլարի ներդրումով։
Փոփոխությունները, որոնք տեղի են ունենում երակների վարիկոզի ժամանակ, անշրջելի են: Այսօր երակների վարիկոզի բուժման ամենանորարար, անվտանգ և արդյունավետ մեթոդը էնդովազալ լազերային կոագուլյացիան է, Gazeta.ru-ին ասել է Fomina Clinic կլինիկաների ցանցի ֆլեբոլոգ Դինա Բեստաևան։
Դատավարության ապօրինի ընթացքը եւ մարդու տարրական իրավունքների խախտումն ու անտեսումը անվիճարկելի են։ Մեզ համար պարզ է, որ բազմաբնույթ ճնշումների ներքո կորզված հավանական ցուցմունքները չեն կարող հանդիսանալ որեւէ փաստական հիմք՝ Արցախի պետականությունն ու նրա գոյության փաստը հարցականի տակ դնելու համար։
Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ֆրանսիան ծրագրում է փետրվարի 13-ին Փարիզում Սիրիայի հարցով համաժողով անցկացնել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նախագահական պալատի մամուլի ծառայությանը։
78 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Դեյվիդ Լինչը։
Հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության 4-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որբժիշկների թիվ 44 խումբը կանչով մեկնել է Մասիսի փողոցի 7 հասցե, որտեղ արձանագրել է Երևանի բնակիչ 58-ամյա Վարուժան Ս․-ի մահը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը պաշտոնապես տեղափոխվեց լեհական այլ ակումբ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանում ԱՄՆ ՄԶԳ (USAID) գործունեության շարունակման անհրաժեշտություն այլևս չկա։ Այս մասին նա նշել է վրացի գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նորընտիր առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը՝ «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 15-16-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված:
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով:
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը հաստատակամորեն հայտարարել է Գյումրու՝ մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին, տեսանյութ է հրապարակել՝ պատասխանելով Գյումրիում և Գյումրիից դուրս շրջանառվող ասեկոսեներին, թե ինքը ձայներ է հավաքելու՝ հետագայում ՔՊ-ի հետ իշխանություն կազմելու կամ իր ձայները պարզապես նրանց նվիրելու պայմանով։
Մտահոգ սրտով ենք հետևում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ պատանդների հանդեպ իրականացվող անարդար և շինծու դատական գործընթացներին: Բաքվի քաղաքական ղեկավարության կողմից հստակ ուղղորդվող՝ մարդու հիմնարար իրավունքներին, գերիների մասին միջազգայնորեն ընդունված նորմերին հակասող այս վարքագծի հերթական ցուցիչը հունվարի 17-ին կատարվելիք և բացառապես քաղաքական նպատակներ հետապնդող դատավարությունն է:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Սևանի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
Մեր քաղաքական իրականությունն ավելի ու ավելի դժվար է նկարագրել շատերին հայտնի ավտոկրատիա, օխլոկրատիա կամ կակոկրատիա (հուն.` κακός – վատ + իշխանություն) կատեգորիաներով, քանի որ դրանք այլևս չեն արտացոլում այն խորքային ճգնաժամը, որը պատել է ազգային քաղաքական դաշտը։ Մեր հանրային ոլորտում ոտնատակ են տրվել մտավոր հիմնավորումների նուրբ ծիլերը և վերջնականապես խեղդամահ արվել քաղաքացիական երկխոսությունը:
Հինգշաբթի օրը Եվրամիությունը հայտարարել է, որ 120 միլիոն եվրո օգնություն կտրամադրի պատերազմից տուժած Գազայի հատվածին՝ հրադադարի մասին հայտարարությունից և պատանդներին ազատ արձակելուց մեկ օր անց, հաղորդում է AFP-ն:
Ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու հերթական դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը՝ չորս տարբեր հանցավոր խմբերում ընդգրկված յոթ անձանց մասով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
Շուրջ երկու տարի առաջ սկսվեց հայկական «Shoonch» ջրերի արտադրությունը։
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի, առանձնազրույցներ՝ Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերի հետ։
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան հինգշաբթի ասել է, որ իր երկիրը պատրաստ է ընդունելու ՄԱԿ-ի զորքերը Իսրայելի հետ ՄԱԿ-ի կողմից ստեղծված բուֆերային գոտում:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելի բանակը հարված է հասցրել այն վայրին, որտեղ պահվում է ցուցակում ընդգրկված պատանդներից մեկը, ում նախատեսված էր ազատ արձակել համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում։
Հունվարի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ուրցաձոր գյուղում Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Հրանտ Պետրոսյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել ձորակում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։