
Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է՝ 20-30 մետր տեսանելիության

Հունվարի 13-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է՝ 20-30 մետր, իսկ Թալինի և Արարատի տարածաշրջաններում՝ 100 մետր տեսանելիության։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։