
Թուրքիայում կատարվել է 9.6 մլրդ դոլարի միջազգային ուղղակի ներդրում

Թուրքիայի միջազգային ներդրողների ասոցացիան (YASED) և կենտրոնական բանկը հրապարակել են միջազգային ուղղակի ներդրումների տեղեկագիրը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Ըստ հրապարակված տեղեկագրի` 2024-ի 11 ամսվա ընթացքում Թուրքիայում կատարվել է 9.6 մլրդ դոլարի միջազգային ուղղակի ներդրում։ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 3% նվազում։
Միջանկյալ նշենք, որ 2002-ից Թուրքիայում ընդհանուր առմամբ 273 միլիարդի միջազգային ուղղակի ներդրում է արել։
2024-ի միայն նոյեմբերին կատարվել է 1 մլրդ 139 մլն միջազգային ուղղակի ներդրում։
Ամենաշատ ներդրումները կատարվել են տրանսպորտի և պահեստավորման, քիմիական արտադրության և մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտներում։ Հիմնական ներդրողներն են Նիդեռլանդները, Գերմանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Շվեյցարիան։