
Քարաթափում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին

Հունվարի 13-ին՝ ժամը 21:05-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Մարմարիկ ջրամբարի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 27-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. տուժածներ չկան:
Փրկարարները քարը (մոտ 1 խմ) հեռացրել են ավտոճանապարհից՝ դարձնելով այն երկկողմանի եթևեկելի: