ՆԱՏՕ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական նիստը տեղի կունենա մայիսի 30-31-ը Պրահայում: Այս մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Արմեն Գևորգյանը փետրվարի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ընտրություններում Էստոնիայի առաջադրած թեկնածու Ինդրեկ Սաարի հետ: Հյուրը հայ խորհրդարանականներին ներկայացրել է ԵԽ գլխավոր քարտուղարի գործունեության շրջանակում իր տեսլականը, առաջնահերթությունները:
Այսօր՝ փետրվարի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
«Polsat» հեռուստաալիքին տված հարցազրույցում Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Սեզարի Տոմչիկը հայտարարել է, որ Լեհաստանը չի նախատեսում զորք ուղարկել Ուկրաինա։
Մենք հավատացած ենք, որ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունն ու համագործակցությունն արդյունավետ զինաթափման ջանքերի հիմնաքարերն են։ Հայաստանը պատրաստկամ է համագործակցել անդամ երկրների հետ՝ կիսելով փորձը, գիտելիքները և ռեսուրսները՝ մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար: Բաց հաղորդակցության և ընդհանուր եզրեր գտնելու հանձնառության միջոցով մենք կարող ենք ճանապարհ հարթել դեպի ավելի ապահով և անվտանգ աշխարհ»:
Նիկոլ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսը քննարկել են Հայաստան-Հունաստան համագործակցության հետևողական զարգացմանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը՝ փետրվարի 28-ին, ժամը 16:00-ին, Երևանի քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Ս.Գզոգյանի նախագահությամբ կշարունակվի քաղաքական բանտարկյալ Նարեկ Մալյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը: Օրակարգում՝ Ն.Մալյանի հարցաքննության փորձ, ապացույցների անթույլատրելիության միջնորդության մերժում, նոր ապացույցներ պահանջելու միջնորդության մերժում և այլ հնարավոր իրավախախտումներ:
Մեծ Բրիտանիան չի նախատեսում ռազմական մեծամասշտաբ անձնակազմ ուղարկել Ուկրաինա։ Այս մասին լրագրողներին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի ներկայացուցիչը։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում իրականացվող նախաքննությամբ պարզվել են 2024 թ․ փետրվարի 24-ին զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի մի շարք էական հանգամանքներ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այլևս բոլորն են զզված, անտարբեր և անհաղորդ նիկոլական թե քարոզչության և թե բռնության սպառնալիքի նկատմամբ և յուրաքանչյուրն է ակնկալում կարող առաջնորդի հետևից շարժվելու և մի բան փոխելու..
Ներկայիս Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը ներկայացնում են որպես, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջան, որը հորինվել է տարածաշրջանում լարվածությունը պահպանելու հստակ մտադրությամբ։ Այնուամենայնիվ, Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու դրանից։
Ավստրալացի միլիարդատեր Էնդրյու Ֆորեսթը և նրա նախկին կինը՝ Նիկոլան, 5 միլիոն դոլար են հատկացրել (ավստրալիական, փոխարկված ԱՄՆ դոլարին՝ 3,3 միլիոն՝ խմբագրի նշումը) Ուկրաինայում ականազերծման նախագծերի համար, հայտնում է 9News հեռուստաալիքը։
Էստոնիան չորս տարի շարունակ Ուկրաինային ռազմական աջակցություն կհատկացնի երկրի համախառն ներքին արդյունքի 0,25 %-ի չափով: Այդ մասին հայտարարել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը:
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական քաղաքական երեսպաշտությունն ու կոչ է անում ադրբեջանական վարչակարգի ներկայացուցիչներին չզբաղվել ինքնախաբեությամբ և վերջ տալ «զոհի» կերպարի կերտման և դրա «հաղթահարման» ներկայացումներին։
Այսօր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com կայքը՝ հղում անելով ֆրանսիական մամուլին, գրել էր, որ Փաշինյանի` Փարիզ կատարած այցի ընթացքում համաձայնություն է կայացել ֆրանսիական կողմի հետ փոխանակվել հետախուզական տվյալներով։
Նիկոլը, Ալենը և մյուսներն ընդամենը քաղաքական կատարածուներ կամ վարձկաններ են այդ հարցում: Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունների ֆոնի վրա, հակառուսականություն սերմանելով՝ հերթական «քաղցր թույնն» են լցրել Հայաստանի քաղաքացիների թեյի բաժակի մեջ: Իսկ սրանք, այդ բաժակը հեռանելու փոխարեն՝ վարպետորեն խառնում և հրամցնում են հայ ժողովրդին:
«Մարզերում որակյալ ինտերնետ հասանելություն ապահովելը Ucom-ի ռազմավարության կարևորագույն ուղղությունն է և մենք ջանք չենք խնայում, այդ նպատակին հասնելու համար։ Աշտարակն էլ մեզ համար բանալի քաղաքներից է, ուր մենք հպարտ ենք մուտք գործել։ Վստահ եմ, Աշտարակի բնակիչները կգնահատեն մեր ցանցի արագությունն ու ծառայությունների որակն ու գին համադրությունը», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքով՝ Եվրամիության երկրների շրջանում ընդհանուր ըմբռնում կա, որ արևմտյան պետությունները չպետք է զորքեր ուղարկեն Ուկրաինա։ Այս մասին Շոլցը հայտարարել է երեկ Փարիզում Ուկրաինայի խնդրին նվիրված գագաթնաժողովից հետո Բեռլին վերադարձի ճանապարհին՝ գերմանական Ֆրայբուրգ քաղաքում։
Ֆրանսիան չի բացառել Ուկրաինա զորքեր ուղարկելու հավանականությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինային աջակցելու նոր քայլերի մասին՝ ասելով, որ պատերազմում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի հասնելու համար չի կարելի բացառել արևմտյան ցամաքային ուժերը երկիր ուղարկելը։
Երևանի փողոցները ողողված են քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Մամիկոն Ասլանյանի և Նարեկ Մալյանի լուսանկարներով։ Ամեն քայլափոխի հնարավոր է տեսնել նրանց լուսանկարները հայտարարության ցուցափեղկերին, փողոցների պատերին, շենքերի շքամուտքերի մոտ։
Ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են հրապարակել վերընտրված նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված շնորհավորանքները։
Մի նախարարացու ունենք՝ Ավանեսյան ա, ինչ ա, նոր խորհրդարանի ամբիոնից հպարտորեն հայտարարում ա, թե «մենք էս տարիների ընթացքում դիահերձարաններ ենք կառուցել Սևանում, Բերդում ու Մեղրիում»:
Որակի անհավասարություններ քաղաքային և գյուղական շրջանների միջև կրթության որակի տարբերությունները պահպանվում են՝ ազդելով բոլոր ուսանողների համար որակյալ ուսուցման փորձի հասանելիության վրա:
Այս ամեն ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը»։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնել է Մեծ Բրիտանիա. այդ այցի համար նա չի ստացել կառավարության թույլտվությունը։ Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը հայտնել է, որ փետրվարի 28-ին Զուրաբիշվիլին մասնակցելու է Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ Chatham House-ի կազմակերպած միջոցառմանը։
Փետրվարի 26-ին Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը ելույթ է ունեցել կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսում:
armtimes.com-ը՝ հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին, գրում է՝ Նիկոլ Փաշինանի Փարիզ կատարած այցի ավարտին Ֆրանսիայի հետախուզական ծառայության և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել չորս երկրներում՝ Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։
«Ես վստահ չեմ, որ իրենք կպաշտպանեն։ Ապացուցվեց մի քանի անգամ արդեն, որ իրենք չպաշտպանեցին։ Էլ չեմ ասում, որ ամեն ինչ արեցին, որ այդ սահմանները շատ ավելի խոցելի լինեն։ Եկան ԼՂ ի՞նչ արեցին, եկան դուրս ուղեկցեցի՞ն, հա՞։ Դա՞ էր պաշտպանելը։ Մի օր էլ գան «Զվարթնոցից» ինձ ու Ձե՞զ ուղեկցեն դուրս»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Ընդդիմության առաջնորդ կարող է լինել այն ուժը և այն անհատը, ով չի ողջունել 2018-ի իշխանազավթումը և ծափ չի տվել Նիկոլին։