
Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել: Այս մասին հաղորդում է ակումբի կայքը։
Հետազոտության արդյունքում լուրջ մկանային վնասվածք չի ախտորոշվել։ 35-ամյա ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանային խնդիր ունի։ Նրա վիճակը կգնահատվի ամենօրյա ռեժիմում։
Մխիթարյանը բաց էր թողել Իտալիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպումը «Վենեցիայի» դեմ։ «Ինտերը» հաղթել էր 1:0 հաշվով։
Քիչ հավանական է հայ ֆուտբոլիստի մասնակցությունը նաեև19-րդ տուրից տեղափոխված «Ինտեր» – «Բոլոնիա» հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 15-ին։