Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ

Լավրովի ենթադրյալ նամակը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին Ռուսաստանի օդային տարածքի մասին, որը տարածվում է համացանցում, կոպիտ կեղծիք է։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Նամակը, որում ասվում է, որ Ռուսաստանը չի կարող երաշխավորել իր օդային տարածքի անվտանգ օգտագործումը, ցինիկ և կոպիտ կեղծիք է։ Դա քաղաքական պատվեր է», -ասվում է գերատեսչության հրապարակման մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ դա պարզունակ կեղծիք է՝ նախատեսված էմոցիոնալ ռեակցիայի համար։

«Կեղծիքի հեղինակները չեն էլ նեղվել դրան պաշտոնական ատրիբուտներ տալ՝ ուղարկելով այն սովորական փոստային տիրույթից և սովորական էլեկտրոնային հասցեից»,- նշվում է հրապարակման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031