Վրաստանի ԱԳ նախարարը Ադրբեջանում կմասնակցի Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին

Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին հունվարի 16-ին պաշտոնական այցով Ադրբեջան կմեկնի։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այցի ընթացքում նա հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։

Հաղորդվում է, որ Մակա Բոչորիշվիլին նաև մասնակցելու է Ադրբեջանի ու Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031