Թուրքիան 9-րդն է աշխարհի ամենաուժեղ բանակ ունեցող երկրների թվում

Ամերիկյան «Global Firepower» վերլուծական ընկերությունը հրապարակել է զեկույց, որում արտացոլված են 2025-ին աշխարհում ամենաուժեղ բանակ ունեցող երկրների անունները: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Զեկույցում հաշվի են առնվել երկրների ռազմական ներուժը հետևյալ չափանիշներով. ռազմական ուժերը, զինվորների քանակը, ռազմական բյուջեն, ռազմաօդային և ռազմածովային ուժը, լոգիստիկ հնարավորությունները, տեխնոլոգիական առաջադիմությունը և շուրջ 6 տասնյակ այլ չափանիշներ:

Արդյունքում ԱՄՆ-ն զբաղեցրել է ամենաուժեղ բանակ ունեցող երկրների ցանկի 1-ին տեղը, որին հաջորդել են Ռուսաստանն ու Չինաստանը: Թուրքիան էլ զբաղեցրել է 9-րդ տեղը։

Նշենք, որ զեկույցում տեղ են գտել նաև Իրանը, Հունաստանը և Հայաստանը, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 16, 30 և 91-րդ տեղերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031