«Ես կարդացի Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը՝ ի պատասխան երեկ Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարների մամուլի ասուլիսի ժամանակ արված կառուցողական խաղաղ հայտարարություններին։
Իրանում հայտարարել են, որ երկիրն ի վիճակի է արտադրել դեղագործական հումքի 70%-ը։
Նրան մեղադրանք չի առաջադրվել։ Անազատության մեջ պահվել է շուրջ 60 ժամ։ Փաստաբանի խոսքով՝ արարքը, որի մեջ կասկածվում էր` թմրամիջոցների պահումը և իրացումը, չի հաստատվել:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ Ռուսաստանը շատ բարեկամներ ունի․ դրանք այն պետություններն են, որոնք իրենց անգլո-սաքսոնական քաղաքական աշխարհի մաս չեն համարում։
2023 թվականին Հայաստանի առևտրային գործընկերների ցանկում առաջատարը եղել է Ռուսաստանը։ Այս մասին գրում է SputnikԱրմենիա-ն։
Փետրվարի 22-ին Թուրքական «Baykar» ռազմարդյունաբերական ընկերության կենտրոնական խորհրդի նախագահ և տեխնոլոգիական բաժնի ղեկավար Սելչուք Բայրաքթարը X-ի (Twitter) իր միկրոբլոգում արած գրառմամբ անդրադարձել է տեղական արտադրության 5-րդ սերնդի առաջին «KAAN» կործանիչի հաջող մեկնարկային թռիչքին:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքմենչայի պայմանագրի կնքումն ու Հայկական մարզի կազմավորումը հնարավորություն տվեց հետագայում հայոց անկախ պետականության վերականգնման համար։
Այսօր Երևանի տարբեր վարչական շրջաններում ավտոբուսները շրջում էին քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Մամիկոն Ասլանյանի և Նարեկ Մալյանի լուսանկարներով։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել են Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք G20 հանդիպման նախարարական նիստի շրջանակում
Օհանավանի տարածքում բացված վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հնագետներն արդեն աշխատում են առաջին խումբ գտածոների հետ։
Փետրվարի 22-ին, ժամը 15:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսվել և տանիքից ծուխ է նկատվում։
Թուրքիայում շարունակվում է թուրքական ազգային արժույթի՝ թուրքական լիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ։
Ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով Ներքին Հանդ գյուղի մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպը և դրա հետ կապված ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները։
Իսպանիայի դատարանը «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշին մեղավոր է ճանաչել Բարսելոնայի գիշերային ակումբում մի կնոջ բռնաբարության մեջ, այս մասին հաղորդում է BBC-ն։
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 22-ին հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Յոնաս Սուրվիլայի գլխավորած պատվիրակության հետ:
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը փետրվարի 22-ին հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով առանցքային վկան՝ Սերգո Փանոսյանը, հաջորդ դատական նիստին բերման կենթարկվի։ Նման որոշում կայացրեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը։
ԶՊՄԿ-ն շարունակում է հասցեական օգնություն տրամադրել տեղահանված արցախցիներին
ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները հետաձգվել են մինչև ամառ: Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Նրա խոսքը մեջբերում է AFP-ն։
Նյու Դելիում հանդիպում եմ ունեցել Հնդկաստանի ժողովրդական կուսակցության արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Վիջայ Չաթայվալեի հետ: Չաթայվալեի հետ զրույցում խոսել եմ ժողովրդավարական արժեքների հաստատման ուղղությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեսլականի մասին և ընդգծել այս ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացման դերը։
Երեկ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը բողոքի ակցիա անող մարտունեցիներին հորդորել է խոպան չգնալ․ «Մի մեկնեք, բոլորին 300 հազար դրամով աշխատանք կտամ»։ Բայց նույն Սարգսյանը շուրջ 6 տարի խոպանչի է եղել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարա՞տ, թե՞ Արագած» դիլեման պետական համակարգում արդեն պաթոլոգիկ ընթացք է ստանում։ Նիկոլ Փաշինյանի կողմից բիբլիական Արարատի մերժումը պետական քաղաքականություն է դարձել ու սիմվոլիզմի անհարկի դրսեւորումներ ունի։
Օրվա իշխանությունը պարբերաբար փորձում է ցույց տալ, որ զբաղված է կոռուպցիայի բացահայտմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով: Ոմանք սա շոու են համարում, իսկ իշխանությունը պնդում է՝ երկրում արմատախիլ են արել համակարգային կոռուպցիան: Ի վերջո, կոռուպցիան այս տարիներին արմատախիլ արվե՞ց, կամ գոնե նվազեցի՞ն դրա ծավալները, թե՞ ոչ: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը կարծում է, որ պայքարը կեղծ է, կոռուպցիան եղել է ու շարունակում է մնալ:
Արցախցիների վերջին օրերի ակտիվությունը՝ ՀՀ ԱԺ եւ Արցախի պատգամավորների գաղտնի նիստերը, հանրահավաքներին ելույթները, լրջորեն անհանգստացրել է ՀՀ իշխանություններին։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանը հրահանգել է՝ արցախցի գործիչներին «ասֆալտին փռել»` շոուներ բեմադրել, զրկել պետական մեքենաներից, թիկնազորից։
Ադրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Բաքվի հասցեին, իրենց բնորոշմամբ՝ «անհիմն» մեղադրանքներն ու հայտարարությունները, որոնք «միակողմանիորեն պաշտպանում են Հայաստանին»։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի Օդեսա քաղաքը ռուսական է, որի վերադարձին Ռուսաստանի Դաշնությունը շատ է սպասում։
Հայաստանի և Ռուսաստանի համար այս դժվարին օրերին 2 ժողովուրդներին էլ միավորում է հարգանքը հայրենիքի պաշտպանի հանդեպ։ Այս մասին Հաղթանակի զբոսայգում «Մայր Հայաստան» հուշակոթողի անմար կրակի մոտ Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողներին ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Մենք ազգովի հպարտանում ենք 80 տարի առաջ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գնդակահարված Միսաք Մանուշյանով (և ճիշտ ենք անում), բայց չգիտենք 6 ամիս առաջ, սեպտեմբեր 19-20 Արցախում հերոսական կռիվ տված մոտ 250 մեր զոհված տղերքի անունները, որոնք կանգնեցին ադրբեջանական զորքի դիմաց՝ շատ լավ հասկանալով, որ գնում են գնդակահարության։
Արդեն հեռավոր թվացող 2018թ. փետրվարն էր։ Հայաստանի Հանրապետությունը մյունխենյան անվտանգության կոնֆերանսի աստղերից էր, քանզի դրանից 4 ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով ստորագրվել էր Եվրոպական միության հետ Համափարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (СEPA-ն), որը ԵԱՏՄ անդամի աննախադեպ հաջողության պատմություն էր ԵՄ-ի հետ հարաբերություններում։
«Կառավարությունը, որ մի քանի տարվա մեջ այդպես էլ չի իրականացրել 60-70 տնից բաղկացած գյուղ կառուցելու իր ծրագիրը, որոշել է, որ «Ակադեմիական քաղաք» է կառուցելու: Ու ոչ թե Երևանից դուրս, այլ մայրաքաղաքի «ննջարանային» արվարձաններից մեկում: Հաշվի առնելով, թե հատկապես ո՛ր կառավարությունն է նման «ծրագիր» մշակել, կարելի է չկասկածել, թե ինչ ճակատագիր է ունենալու «Ակադեմիական քաղաք» ասվածը, առավել ևս, որ գուցե չհասցնեն էլ հիմքերը գցել: