
Վատ կառավարիչը երկրի զարգացման արգելակն է. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2024 թվականին, ինչպես նաև նախորդ տարիներին բազմիցս խոսել եմ առողջապահական համակարգում տիրող քաոսի, ինչպես նաև կոռուպցիոն սխեմաների մասին: Պաշտոնյաները անհատական կամ խմբային շահերի բավարարման համար բազմիցս չարաշահել են իշխանությունը, պաշտոնական դիրքը և վստահված ռեսուրսները: Բազմիցս խոսվել է պաշտոնական դիրքի չարաշահման, ներդրումային ամբարեխղճության մասին, որի արդյունքում կատարվել է պետական միջոցների յուրացում կամ չարաշահում, նեպոտիզմի՝ պաշտոնները ընտանիքի անդամներին և ընկերներին՝ առանց հմտությունների կամ իրավասությունների աշխատանքի տեղավորման մասին , հովանավորչության՝ անօրինական աջակցություն կամ արտոնություններ տրամադրելու մասին: Ցավոք, ոչ մի արձագանք չի ստացվել համապատասխան մարմինների կողմից և անբարեխիղճ պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել և մսխել <<հերոս >> հարկատուների հարկերից ձևավորված բյուջեն: Ստորև ներկայացնում եմ այն գլոբալ ծրագրերը, որոնք ձախողել են
1. Առողջության պարտադիր ապահովագրության ներդրում
2. Ֆինանսների անհավասարաչափ բաշխում՝ տապալված օֆերտայի ծրագիր
3. Օպտիմալացում առողջության առաջնային պահպանման՝ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում,
4. Մարզային հիվանդանոցների կառավարման լիազորությունների և հիմնադիրի փոփոխություն
5. Կապիտալ շինարարության
6. Հանրային առողջապահություն
7. Էլեկտրոնային դեղատոմսի ներդրում
8. Որակի համակարգի ներդրում
9. Կադրային քաղաքականություն
10. Աշխատանքային ժամերի հետ կապված անհասկանալի ,,բարեփոխումներ՚՚ և այլն……..
Հուսով եմ, որ Դուք կանդրադառնաք այս խնդիրներին, քանի որ առողջապահական համակարգը թևակոխել է անդառնալի ոչնչացման փուլը՝ ապաշնորհ կառավարիչների ապաշնորհ կառավարման արդյունքում….
Հ.Գ. Վատ կառավարիչը երկրի զարգացման արգելակն է, ինչպես նաև ժողովրդի դժգոհության աղբյուրը…..»