Գերմանացի վերլուծաբան. «‎Եկել է ժամանակը Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու»‎

Իսրայելական «‎All Israel News»‎ հայտնի լրատվամիջոցում հրապարակվել է գերմանացի վերլուծաբան Ջոնաթան Ֆեիլդշտեյնի հոդվածը՝ «‎Եկել է ժամանակը Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու»‎ վերտառությամբ: Այս մասին փոխանցում է ermenihaber.am-ը։

Հոդվածում նշվել է, որ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը սպառնալիք է ներկայացնում եվրոպական երկրների համար:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որն ունի ծավալապաշտական նպատակներ։ Անկարայի քաղաքականությունը սպառնում է Եվրոպային։ Ժամանակն է Թուրքիային վտարել ՆԱՏՕ-ից»,-նշել է հոդվածի հեղինակը։

Ընդգծվել է նաև, որ ՆԱՏՕ-ն պետք է ազատվի Թուրքիային պաշտպանելու պատասխանատվությունից հնարավոր հարձակման դեպքում:

Ջոնաթան Ֆեիլդշտեյնը նաև մի շարք հարցադրումներ է առաջ քաշում, թե արդյոք ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է պաշտպանեն Թուրքիային, եթե օրինակ Ռուսաստանը թուրքական կողմի վարած քաղաքականության պատճառով մի օր որոշի ռազմական գործողություններ սկսել նրա դեմ։

«Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան իր ագրեսիայի պատճառով պոտենցիալ հակամարտության մեջ է դնում ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին, որոնցից յուրաքանչյուրը պարտավոր է պաշտպանել ՆԱՏՕ-ի գործընկերներին: Ձգտելով ջնջել սահմանները և սպառնալ ու վերահսկել այլ երկրներին՝ Թուրքիան կարող է ամբողջ Եվրոպան ներքաշել ավելի լայն ռեգիոնալ պատերազմի մեջ»,- ահազանգում է գերմանացի վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս