Բաժիններ՝

Մազերը կարող են սպիտակել ուժեղ սթրեսի հետևանքով

Կրծողների վրա արված գիտափորձեր ապացուցել են՝ բջիջները, որոնք վերահսկում են մաշկը և մազերի գույնը, վնասվում են ուժեղ սթրեսի պատճառով, գրում է BBC-ն:

Այսպիսով, մուգ գույնի մազածածկույթով կրծողներն ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում ամբողջությամբ սպիտակել են: Սան Պաուլոյի և Հարվարդի համալսարանների հետազոտողները կենտրոնացել են մելանին արտադրող մելանոցիտների ցողունային բջիջների վրա:

Ցավի խթանման ֆոնին՝ կրծողների մեջ արտադրվել է ադրենալին և կորտիզոլ, արագացել է սրտի բաբախյունը, բարձրացել է արյան ճնշումը, ինչն ինքնին ազդել է նյարդային համակարգի վրա և առաջացրել սուր սթրես:

Այս գործընթացներն արագացրել են ցողունային բջիջների ոչնչացումը, որը կապված է մազի ֆոլիկուլներում մելանինի արտադրության հետ: Մի քանի օր անց կրծողները կորցրել են բոլոր ցողունային բջիջները, որոնք վերականգնում են գունանյութը: Փոփոխություններն անդառնալի էին:

Կարդացեք նաև

Գիտնականների կարծիքով՝ հետագայում հնարավոր կլինի ձեռք բերել այնպիսի գործիք, որը թույլ կտա կանխել սպիտակ մազերի հայտնվելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031