Թուրքիան Եվրոպայի ամենաճարպոտ երկիրն է

Թուրքիան ճարպակալման ցուցանիշներով համարվում է առաջատար երկիր եվրոպական տարածքում:Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի Կայսերի քաղաքում կազմակերպվել է «Ճարպակալման ախտորոշման և բուժման բազմամասնագիտական մոտեցման 5-րդ սիմպոզիումը», որը միավորել է տարբեր մարզերից փորձագետների՝ ճարպակալման դեմ պայքարի լուծումներ գտնելու նպատակով: Միջոցառումն աջակցություն է ստացել այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են Թուրքիայի ճարպակալման հետազոտությունների ասոցիացիան և ճարպակալման վիրաբուժության ասոցիացիանL

Թուրքական Էրջիյես համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր, դոկտոր Ֆահրի Բայրամը շեշտել է, որ ճարպակալումը համաշխարհային խնդիր է և նշել այդ առումով Թուրքիայի ունեցած մտահոգիչ դիրքը՝ որպես Եվրոպայի ամենագեր երկիր:

Պրոֆեսորը նշել է, որ ճարպակալումը պարզապես գերուտելու հետևանք չէ, այլ պայմանավորված է հոգեբանական և սոցիալական գործոններով: Փորձագետները քննարկել են ճարպակալման բուժման տարբերակները, ներառյալ դեղորայքային և վիրաբուժական միջամտությունները՝ շեշտելով բժշկական միջամտությունների էթիկական գործելակերպի կարևորությունը:

Փորձագետները շեշտել են ճարպակալման դեմ պայքարում բազմամասնագիտական մոտեցման և հասարակական իրազեկվածության անհրաժեշտությունը: Նրանք եզրակացրել են, որ նման միջոցառումները կարևոր քայլեր են աճող խնդրի արդյունավետ լուծման համար:

Տեսանյութեր

Լրահոս