ԱՄՆ բանակի բժիշկներն արտոնել են ամերիկյան ռազմական բանտերում ենթադրյալ հանցագործներին կտտանքների ենթարկելը, ինչպես նաև անձամբ են մասնակցել դրանց՝ ի հակադրումն բժշկական էթիկայի:
Ավիառումբը կշռել է 1.8 տոննա:
Միևնույն ժամանակ կանխատեսվում է, որ Վրաստանում աճելու է օտար ներդրումների ծավալը, ինչին կնպաստի երկրում ժողովրդավարական ճանապարհով իրականացված իշխանափոխությունը:
Եվ դա ԱՄՆ նախագահի խոստումն է:
Ռուսաստանը մտադիր է վերականգնել Եգիպտոսի հետ իր ռազմական կապերը:
Մենք հուսով ենք, որ «Վեցյակը», ԱՄՆ-ի կառավարությունը և բոլոր գերտերություններն ու կառավարությունները կօգտվեն ստեղծված ջերմ մթնոլորտից:
Համանախագահների տարածաշրջանային այցի նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումն է:
Վերջին շրջանում, թուրքական մամուլը քանիցս հաղորդել է Սև ծովում ռուս-թուրքական նմանատիպ միջադեպերի մասին:
Միչիգան նահանգը ներկայացնող կոնգրեսական Մայք Ռոջերսը Սնոուդենին ներելը որակել է որպես «սարսափելի գաղափար»:
Նրա խոսքերով՝ Իրանի ռազմածովային ուժերը ունակ են փակել Հորմուզի նեղուցը, սակայն չեն ձգտում դա անելուն:
Ընդ որում, հեռանկարում պատվերի ծավալը կարող է ընդլայնվել մինչև 25 սուզանավի:
Դրանց թվում է նաև այդ կոնֆերանսին Իրանի պատվիրակության չմասնակցելը:
Թերթի տվյալներով՝ Պարսից ծոցի գոտու արաբական երկրներն ԱՄՆ-ին այլևս չեն դիտարկում որպես սիրիական ընդդիմության ջոկատների ուսուցման ու սպառազինման հարցում գործադրվող ջանքերի կոորդինատոր:
Մուրսին զինվորականների կողմից պաշտոնանկ է արվել հուլիսի 3-ին՝ հակակառավարական զանգվածային ելույթների ժամանակ:
Վրացական գինու, հանքային ջրի և գյուղմթերքի ներկրման վրա Ռուսաստանը բեռնարգելք է դրել 2006 թվականին:
Այս մասին գործակալությանը հայտնել են նրա դիվանագիտական աղբյուրները:
Նախագահի տարածած հայտարարությունում ընդգծվում է, որ Ախալայայի դեմ ներկայացված մեղադրանքներն անհեթեթություն են, և որ դատախազությունը իրեն դնում է ամոթալի և ծիծաղելի վիճակում:
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը տղամարդկանց դեպքում 55%-ով ավելի բարձր է, քան կանանց։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Մեծամորի մարզական համալիրը կարող է դառնալ Արմավիրի մարզից սպորտի աստղեր տվող կենտրոն, ընդունել միջազգային մրցաշարեր, բազմաթիվ քաղաքացիների ապահովել աշխատատեղերով… կարող է, եթե, իհարկե, հիմնովին վերանորոգվի:
Պաշտոնատար անձինք փնտրում են քեմալական շարժումից հետո երկիրը լքած հայ ընտանիքների ոսկիները և անձնական այլ իրեր:
Ֆիքսված հեռախոսակապը վերջին տարիներին կայուն կերպով զիջում է դիրքերը բջջային կապին և ինտերնետին։ Համեմատության համար նշենք, որ օրինակ 2009 թվականին ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների մատուցումից ստացվող հասույթը 40.3 միլիարդ դրամ էր։
Պարզվում է՝ հանրապետության տարբեր դպրոցներում այս օրերին ժողովներ են հրավիրվում տնօրենների կողմից, որտեղ մանկավարժները տեղեկանում են, որ իրենք ավելի քիչ աշխատավարձ են ստանալու։
Այս տարվա հունվար-սեպտեմբերի ամիսների ընթացքում Հայաստանից Թուրքիա արտահանման ծավալը կազմել է 1 միլիոն 277.8 հազար դոլար։ Դա 96.8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։
«Քաղաքի առաջ ծառացած մարտահրավերները շատ են: Կա բազմաբնակարանային շենքերի տանիքների հետ կապված խնդիր, 13 շենքում վերելակների բարեկարգում պետք է իրականացվի, դրանցից 5-ում արդեն կատարվել են համապատասխան աշխատանքներ: Ի վերջո, երիտասարդ քաղաք է, և խնդիրները չեն կարող քիչ լինել»,- պատմում է Ռոբերտ Գրիգորյանը:
«Վահան Խաչատրյան բարձր նորաձևության կենտրոնի» («Vahan Khachatryan. Atelier Haute Couture») հիմնադիր, hագուստի դիզայներ-մոդելավորող Վահան Խաչատրյանն օրերս Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցային համալիրում ներկայացրեց իր նոր՝ «Թյուդոր թագուհիներ» fall-winter /2013-14 հավաքածուն:
Հայաստանում այլևս քաղաքական պայքարն ընթանում է այն հիմնական հարցի շուրջ, թե իշխանությունից ու ընդդիմությունից ով է ավելի շատ հավատարիմ «ռուսական գծին»:
Այն պետք է իրականացներ մահապարտը, ով ձերբակալվել է ձեռնարկված օպերատիվ հատուկ միջոցների արդյունքում:
Բնականաբար, դա ենթադրում է 27.000 հետաքննության իրականացում:
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն ընդգծել է, որ շուտով խորհրդարանում չեղյալ կհայտարարվեն բոլոր արգելքները:
Հիմնական պարտքը կազմում է 882 միլիոն դոլար: