
2014 թվականին Վրաստանի տնտեսական աճը կկազմի 5-6 տոկոս. Համաշխարհային բանկ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 27-ին Վրաստանում անցկացված նախագահակ ն ընտրություններից հետո արդեն իսկ արվում են առաջին կանխատեսումները երկրի տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ: Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ արդեն 2014 թվականին Վրաստանը կվերադառնա տարեկան 5-6 տոկոսանոց տնտեսական աճին:
Միևնույն ժամանակ կանխատեսվում է, որ Վրաստանում աճելու է օտար ներդրումների ծավալը, ինչին կնպաստի երկրում ժողովրդավարական ճանապարհով իրականացված իշխանափոխությունը: Բացի այդ, Վրաստանը բիզնեսի պարզունակության հարցում Doing Business 2014 զեկույցում զբաղեցրել է 8-րդ տեղն աշխարհում:
Վրաստանի կառավարությունը 2013 թվական սկզբին կանխատեսել էր, որ երկրի տնտեսական աճը կազմելու է 6 տոկոս, սակայն հետագայում այդ ցուցանիշը նվազեցվեց մինչև 3 տոկոսի:
2013 թվականին ձախողվել է նաև ներդրումներ ներգրավելու պլանը: 2014 թվականին Վրաստանում կմեկնարկի 70 ներդրումային նախագծի իրագործումը: 2014 թվականին Վրաստանում ներդրումների ծավալը կկազմի 800 միլիոն դոլար: