![](/banners/BeFunky-design.jpg)
Զինվորական բժշիկները Պենտագոնի ու ԿԸՀ-ի բանտերում մասնակցել են բանտարկյալներին կտտանքների ենթարկելուն. զեկույց
![](https://168.am/wp-content/uploads/2013/11/541356592.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ բանակի բժիշկներն արտոնել են ամերիկյան ռազմական բանտերում ենթադրյալ հանցագործներին կտտանքների ենթարկելը, ինչպես նաև անձամբ են մասնակցել դրանց՝ ի հակադրումն բժշկական էթիկայի:
Այս մասին նշված է բժշկական պրոֆեսիոնալզիմի հարցերով անկախ հանձնաժողովի այսօրվա զեկույցում: 156 էջանոց այդ փաստաթուղթը ստացել է «Էթիկայից հրաժարում. բժիշկների պրոֆեսիոնալիզմը և «Ահաբեկչության դեմ պատերազմում» բանտարկյալների նկատմամբ բռնությունը» անվանումը (Ethics Abandoned: Medical Professionalism and Detainee Abuse in the “War on Terror”):
Զեկույցի պատրաստմանը մասնակցել է ԱՄՆ տարբեր հիմնարկների 19 փորձագետ՝ բժիշկներ, զինվորականներ, իրավաբաններ ու էթիկայի հարցերով մասնագետներ: Նրանք երկու տարի ուսումնասիրել են բաց գրառումներն ու արձանագրությունները, որոնք վկայել են Գուանտանամոյի բանտում, ինչպես նաև Աֆղանստանում ու Իրաքում ամերիկյան ռազմաբազաներում գտնվող բանտարկյալներին կտտանքների ենթարկելու մասին:
Զեկույցում ընդգծվում է, որ Պենտագոնն ու ԿԸՀ-ն ապօրինաբար պահանջել են, որ իրենց հաստիքներում առկա բժշկական աշխատողները մասնակցեն նման կերպ տեղեկատվության ստացման ընթացակարգին, և որ նրանք (բժիշկները) ծանր տառապանքներ են պատճառել բանտարկյալներին: Պենտագոնի ներկայացուցիչ, փոխգնդապետ Ջ. Տոդդ Բրիսիլն այդ մեղադրանքները որակել է որպես «կատարյալ անհեթեթություն»: