
Սաակաշվիլին որոշել է ներում շնորհել Բաչո Ախալայային

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Միխեիլ Սաակաշվիլին ներում կշնորհի Պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային: Նախագահի տարածած հայտարարությունում ընդգծվում է, որ Ախալայայի դեմ ներկայացված մեղադրանքներն անհեթեթություն են, և որ դատախազությունը իրեն դնում է ամոթալի և ծիծաղելի վիճակում:
Սաակաշվիլին չի կարծում, որ Բաչո Ախալայան թույլ է տվել լուրջ սխալներ, և որ դատախազության ներկայացրած բոլոր մեղադրանքներն անհիմն են, իսկ այսպես կոչված բանտային խռովության գործը պարզապես ամոթալի, վտանգավոր և հակապետական է (տվյալ գործով նրան դատապարտել են 3 տարի և 9 ամիս ազատազրկման):
Սաակաշվիլին ընդգծել է, որ իր պարտքն է համարում այդ ամենից հետո ներման ակտ ստորագրելը: Ենթադրվում է, որ Բաչո Ախալայայի ընտանիքը ներման խնդրանքով Սաակաշվիլիին կդիմի այսօր: