
ԱՄՆ-ը երբեք թույլ չի տա, որ Իրանը ստանա միջուկային զենք. Ջոն Քերի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հայտարարել է, որ ԱՄՆ-ը երբեք թույլ չի տա, որ Իրանը ստանա միջուկային զենք. «Իրանը չի ունենա այդպիսի զենք: Եվ դա ԱՄՆ նախագահի խոստումն է»:
Նոյեմբերի 7-8-ին Ժնևում տեղի է ունենալու Իրանի ու «Վեցյակի» միջև հերթական հանդիպումը՝ կապված Իրանի միջուկային ծրագրի կարգավորման հետ: Ժնևում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային նախորդ փուլն անցկացվել է հոկտեմբերի 15-16-ին:
Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին արդեն իսկ հայտարարել է, որ լավատեսորեն տրամադրված չէ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, սակայն աջակցում է իրանական պատվիրակությանը: Նա ընդգծել է, որ չի կարելի վստահել ժպիտը դեմքին թշնամուն՝ հավելելով, որ ԱՄՆ-ը ոչինչ չի կարող անել իր երկրի դեմ: