Բաժիններ՝

Պուտինը փորձում է օգտվել ԱՄՆ-ի ու Եգիպտոսի միջև առաջացած ճգնաժամից. The Sunday Times

Բրիտանական The Sunday Times թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանը մտադիր է վերականգնել Եգիպտոսի հետ իր ռազմական կապերը: Դրա նպատակը Միջերկրական ծովում ներկայիս սահմանափակ ներկայության ընդլայնումն է:

Թերթի տեղեկություններով՝ Ռուսաստանն այլընտրանք է որոնում սիրիական Տարտուս նավահանգստին, ուր տեղակայված է ռուսական նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետը: Նշվում է, որ Ռուսաստանը մտավախություն ունի, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը վերջին հաշվով կարող է փլուզվել, ինչն էլ կհանգենցի Տարտուսի կորստյանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր երկիրը ձգտելու է Միջերկրական ծովում սեփական ռազմածովային ներկայությունը մշտապես պահպանելուն: Սակայն փորձագետներն ընդգծում են, որ Տարտուսի բազան չի կարող ապահովել բավականաչափ աջակցություն՝ այդպիսի ներկայության համար և չափազանց փոքր է խոշոր նավերի համար:

Իսրայելի պաշտպանության նախարարությունում թերթի ունեցած աղբյուրը հայտնել է, որ Տարտուսը խոցելի է և բավական չէ, իսկ եգիպտական նավահանգիստներն իդեալականորեն համապատասխանում են ռուսական ռազմանավերին: Հանգստյան օրերին եգիպտական դիվանագիտական պատվիրակությունը գտնվել է Մոսկվայում, ուր և հանդիպել է ռուս պաշտոնատար անձանց հետո:

Առկա տեղեկությունների համաձայն, այդ այցի նպատակը Վլադիմիր Պուտինի այցը Կահիրե նախապատրաստելն է: Ռուսաստանի նախագահը պատրաստվում է պետական այցով ժամանել Եգիպտոս՝ օգտվելու համար հուլիսին Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի գահընկեցությունից հետո Կահիրեի ու Վաշինգտոնի միջև ծագած ճգնաժամից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս