Թուրքիան Սև ծովում վերստին օդ է բարձրացրել իր կործանիչները՝ կապված ռուսական ինքնաթիռների հետ

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թուրք զինվորականները երեկ տագնապով օդ են բարձրացրել F-16 տիպի 4 կործանիչ՝ ուղեկցելու համար ենթադրաբար ռուսական կողմին պատկանող Ил-20 ինքնաթիռներին ուղեկցելու համար:

Հեռուստաալիքի տվյալներով՝ մի քանի Ил-20 ինքնաթիռներ Սև ծովում թռչել են թուրքական տարածքային ջրերին զուգահեռ: Այս մասին պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել ո՛չ ռուսական, ո՛չ էլ թուրքական կողմից: Վերջին շրջանում, թուրքական մամուլը քանիցս հաղորդել է Սև ծովում ռուս-թուրքական նմանատիպ միջադեպերի մասին:

Տեսանյութեր

Լրահոս