
Սիրիական ընդդիմությունը պահանջել է Իրանին բացառել «Ժնև 2» կոնֆերանսի մասնակիցների թվից

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիացի ընդդիմադիրներն առաջ են քաշել մի շարք նախապայմաններ՝ «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելու համար: Դրանց թվում է նաև այդ կոնֆերանսին Իրանի պատվիրակության չմասնակցելը:
Համապատասխան հայտարարությունը նախօրեին արել է Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային դաշինքի առաջնորդ Ահմեդ Ջարբան, ով հանդիպել է ԱՊԼ-ի անդամ երկրների արտգործնախարարների հետ: Ջարբան ընդգծել է, որ իրենք պահանջում են, որպեսզի Իրանին ճանաչի սիրիական տարածքների զավթիչ:
Ավելի վաղ Ռուսաստանը կողմ էր արտահայտվել «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելուն: