
Սպիտակ տունն ու Կոնգրեսը մերժել են Էդվարդ Սնոուդենին ներելու խնդրանքը

Ամերիկյան The Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տունը և ԱՄՆ կոնգրեսի հետախուզական գործունեության գծով հանձնաժողովների ղեկավարները մերժել են Ազգային անվտանգության գործակալության (NSA) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ներելու մասին խնդրանքը:
Միչիգան նահանգը ներկայացնող կոնգրեսական Մայք Ռոջերսը Սնոուդենին ներելը որակել է որպես «սարսափելի գաղափար»: Նրա գործընկեր, Կալիֆոռնիայից ընտրված սենատոր Դայան Ֆայնշտեյնն ընդգծել է, որ Սնոուդենն օրենք է խախտել, փոխանակ իր անկեղծությունների մասին մասնավոր կարգով հաղորդեր հանձնաժողովին:
Սպիտակ տան խորհրդական Դեն Պֆայֆերի խոսքերով՝ իրենք անգամ չեն էլ քննարկում Էդվարդ Սնոուդենին ներելու հարցը, և որ նա պետք է վերադառնա ԱՄՆ և կանգնի դատարանի առջև: