Բաժիններ՝

Ջոն Քերին Եգիպտոսի իշխանություներին կոչ է արել չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Եգիպտոսի իշխանություներին կոչ է արել չերկարաձգել նոյեմբերի 14-ին երկրում սպառվող արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին գործակալությանը հայտնել են նրա դիվանագիտական աղբյուրները:

Եգիպտոսի նախագահի պաշտոնից Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո Քերին երեկ առաջին անգամ այցելել է Եգիպտոս: ԱՄՆ պետքարտուղարը Կահիրե է ժամանել՝ ամրապնդելու համար տարածաշրջանում հիմնական դաշնակցի հետ կապերը և համոզվելու համար, որ Եգիպտոսն առաջ է շարժվում իրենում ժողովրդավարության վերականգնման ճանապարհով:

Եգիպտոսում արտակարգ դրության ռեժիմ էր սահմանվել օգոստոսի կեսին՝ իրավապահ մարմինների հետ Մուրսիի կողմնակիցների զանգվածային բախումներից հետո: Քերիի եգիպտական այցը տեղի ունեցավ Մուրսիի գործով դատավարության սկսվելու նախօրեին:

Նշվում է, որ Քերիի եգիպտական այցը տևել է մի քանի ժամ, ինչից հետո նա Կահիրեից մեկնել է Սաուդյան Արաբիա մայրաքաղաք Էր-Ռիյադ, ուր և նրան ընդունել է այդ երկրի թագավոր Աբդալլահ իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդը: Դա տեղի է ունեցել վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունների վատթարացման ֆոնին:

Քերին նոյեմբերի 3-11-ին այցելում է Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի երկրներ: Անկալվում է, որ Սաուդյան Արաբիայից Քերին մեկնելու է Լեհաստան, ուր և այդ երկրի ղեկավարության հետ քննարկելու է ՆԱՏՕ-ի շրջանակներում պաշտպանական ոլորտում համագործակցության հարցը: Բացի այդ, նա հանդիպելու է լեհական բիզնեսի ներկայացուցիչների հետ:

Երուսաղեմում ու Բեթղեհեմում Քերին հանդիպելու է իսրայելական ու պաղեստինյան իշխանությունների հետ՝ քննարկելու համար Պաղեստինի կարգավիճակի հարցը, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր, այդ թվում նաև Իրանի միջուկային ծրագրի հարցը: Դրանից հետո Քերին մեկնելու է Հորդանան, ԱՄԷ, Ալժիր և Մարոկկո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս