
Սաուդյան Արաբիան մտադիր է Գերմանիայից գնել 5 սուզանավ

Գերմանական Bild am Sonntag թերթի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է Գերմանիայից ձեռք բերել «Տուրե 209» նախագծի 5 սուզանավ: Սաուդյան ռազմական գերատեսչությունը պլանավորում է նավերի գնման վրա ծախսել մոտ 2.5 միլիարդ եվրո:
Ընդ որում, հեռանկարում պատվերի ծավալը կարող է ընդլայնվել մինչև 25 սուզանավի: Այդպիսի գնումը Սաուդյան Արաբիայի համար կարժենա 12 միլիարդ եվրո: Գերմանիայի կառավարությունն արդեն իսկ հայտարարել է, որ ստացել է նավեր մատակարարելու պատվեր:
Հայտի բավարարման դեպքում սուզանավերի կառուցմամբ զբաղվելու է Thyssen Krupp. կոնցեռնի կազմում գտնվող Howaldtswerke-Deutsche Werft և Nodseewerke Emden նավաշինարանները: