Բաժիններ՝

Բյուլենթ Արընչը չի բացառել, որ Էրդողանը կդառնա Թուրքիայի նախագահ

Թուրքական Hurriyet Daily News  թերթի փոխանցմամբ՝ թուրք ժողովրդի մեծ աջակցությունը և մարտի 30-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները հիմք են տալիս ասելու, որ Թուրքիայի վարչապետը կարող է ընտրվել երկրի նախագահ, եթե նա առաջադրի սեփական թեկնածությունը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը: Նրա խոսքերով՝ եթե Էրդողանը նախագահական ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը, ապա երկրի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը նույնպես կաջակցի նրա թեկնածությանը:

Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին: Առաջին անգամ Թուրքիայի նախագահին ընտրելու է ոչ թե խորհրդարանը, այլ՝ ժողովուրդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս