Բաժիններ՝

Ադրբեջանում կալանքի տակ են վերցրել ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում կալանքի տակ են վերցրել ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ Յունուս Մամեդովին: Համապատասխան վճիռը կայացրել է Բաքվի ռազմական դատարանը:

Մամեդովը մեղադրվում է 178.3.2 (մեքենայություն) և 320.2 (պաշտոնական փաստաթղթերի կեղծում) հոդվածներով: Նրա նկատմամբ որպես նախնական խափանման միջոց է ընտրվել եռամսյա կալանքը: Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը հաստատել է Մամեդովին կալանավորելու մասին տեղեկատվությունը:

Հետաքննությունը պարզել է խոշոր միջոցների յուրացման փաստեր այն ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանի ռազմածովային ուժերը գլխավորում էր Շահին Սուլթանովը: Բացի այդ, ձերբակալվել է ռազմածովային ուժերի 6 զինծառայող: Ստուգման ժամանակ բազմաթիվ խախտումներ են հայտարարվել նավերի վերանորոգման ու մատակարարման ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս