ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը կանցկացվի այս տարվա երկրորդ կեսին. Լավրով
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստն անցկացվելու է այս տարվա երկրորդ կեսին:
Լավրովն այդ հայտարարությունն արել է այսօր Մոսկվայում անցկացված ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով. «Մենք արդյունավետ հանդիպում անցկացրինք, քննարկեցինք մի շարք փաստաթղթերի նախապատրաստման հարցը: Էական ներդրում ունեցանք ԱՊՀ երկրների գագաթաժողովի նախապատրաստման մեջ, որը տեղի է ունենալու այս տարվա երկրորդ կեսին»:



