ԱՄՆ-ի հնարավորություններն անսահմանափակ չեն Մերձավոր Արևելքում. Ջոն Քերի
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում հայտարարել է, որ ԱՄՆ-ի հնարավորություններն անսահմանափակ չեն և նա ամենակարող չէ Մերձավոր Արևելքում.
«Խաղաղության գործընթացում ԱՄՆ-ի դերն ունի իր սահմանները, սակայն եթե մասնակիցներն իրենք պատրաստ չեն կառուցողական քայլերի՝ բանակցություններում հաջողության հասնելու համար: Դժբախատաբար, երկու կողմն էլ՝ իսրայելական ու պաղեստինյան, ձեռնարկել են այնպիսի քայլեր, որոնց անկարելի է անվանել օգտակար:
Վաշինգտոնը պետք է վերագնահատի իր դիրքորոշումը, հստակեցնի, թե ինչն է հնարավոր և ինչն է անհնար մերձավորարևելյան հակամարտության կարգավորման գործընթացում»:



