Թուրքիան չի ընդառաջել Ղրիմի թաթարների խնդրանքին և իր նավատորմը չի ուղարկել Ղրիմ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Թուրքիան հրաժարվել է ակտիվորեն հակազդել Ղրիմի բռնկացմանը: Այս մասին հայտարարել է Ղրիմի թաթարների առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլևը, ով հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ:

Ջեմիլևի խոսքերով՝ տվյալ հարցում Թուրքիայի ակտիվ գործողություններին խոչընդոտել է այն, որ իր գազի 50 տոկոսը նա ստանում է Ռուսաստանից, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 38 միլիարդ դոլար, և որ Ռուսաստանի հետ համագործակցության կասեցումը Թուրքիային կսպառնար տնտեսական աղետով:

Ջեմիլևը հավելել է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի զավթումից հետո Անկարային խնդրել է Բոսֆորի նեղուցը փակել ռուսական ռազմանավերի առջև և թուրքական նավատորմն ուղարկել թերակղզու ափերը, որպեսզի ագրեսորն իրեն այդքան վստահ չզգար:

Սակայն թուրք դիվանագետները պատասխանել են, որ այդ քայլերից առաջինը հակասում է նավարկության միջազգային համաձայնագրերին, իսկ երկրորդը պահանջում է ՆԱՏՕ-ի կողմից հարցի լուծում:

Թուրքիան սահմանափակվել է միայն Ղրիմի բռնակցումն անընդունելի որակելու մասին հայտարարություններով՝ շարունակելով թերակղզին ճանաչել որպես Ուկրաինայի տարածք:

Տեսանյութեր

Լրահոս