168.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ քիչ առաջ ավարտվել է թիվ 7/29 ընտրատեղամասի քվեաթերթիկների հաշվարկը: 1225 ընտրողից ընտրություններին մասնակցել է 793 ընտրող:
168.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ քիչ առաջ ավարտվել է թիվ 7/08 ընտրատեղամասի քվեաթերթիկների հաշվարկը: 1731 ընտրողից ընտրություններին մասնակցել է 789 ընտրող:
168.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ քիչ առաջ ավատրվել է թիվ 7/27 ընտրատեղամասի քվեաթերթիկների հաշվարկը: 1454 ընտրողից ընտրություններին մասնակցել է 830 ընտրող:
168.am-ի թղթակիցը Արաբկիր վարչական շրջանի թիվ 5/24 ընտրատեղամասից հաղորդում է քվեարկության հաշվարկի արդյունքները: 1844 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 984-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
168.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ քիչ առաջ ավարտվել է թիվ 7/28 ընտրատեղամասի քվեաթերթիկների հաշվարկը: 1577 ընտրողից ընտրություններին մասնակցել է 1040 ընտրող:
Քիչ առաջ ավարտվել է թիվ 7/22 ընտրատեղամասի ձայների հաշվարկը: 1943 ընտրողից ընտրություններին մասնակցել է 714 ընտրող:
168.am-ի թղթակիցը Արաբկիր վարչական շրջանի թիվ 5/25 ընտրատեղամասից հաղորդում է քվեարկության հաշվարկի արդյունքները: 1706 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 825-ը:
Թիվ 7/05 և 7/35 ընտրատեղամասերում քիչ առաջ անջատվել է էլեկտրականությունը: Կարճ ժամանակ դադարեցվեցին քվեաթերթիկների հաշվարկման գործընթացը, սակայն հետո լապտերիկներ բերեցին ու շարունակում են հաշվարկի գործընթացը:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ժամը 20։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 816 475 քաղաքացիներից ընտրության մասնակցել են 437 021-ը կամ 53.53%-ը։
7/04 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը (ՕԵԿ-ից) ժամ 17։00-ի սահմաններում առանց գրանցվելու դուրս է եկել 7/04 ընտրատեղամասից և չի վերադարձել։
Այսօր «Մեդիա կենտրոն»-ի հյուրերն են՝ քաղաքագետ, «Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, «Transparency International» ՀԿ ներկայացուցիչը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանը…
ԲՀԿ թեկնածու Տիգրան Մարոյանը ժամը 20։30-ի սահմաններում մտել է 7/05 ընտրատեղամաս, ինչը ՀՀ Ընտրական օրենսգրքի խախտում է (թեկնածուներն իրավունք չունեն ներկա գտնվել տեղամասում)։
ԿԸՀ տեղեկանքի՝ ՏԸՀ նախագահի հաղորդմամբ տեղամասում գրանցվել է մեկից ավելի քվեարկելու փորձի միայն մեկ դեպք, որը կանխվել է, փաստն արձանագրվել է ՏԸՀ-ի կողմից, այնուհետ ՏԸՀ նախագահը տեղեկացրել է ոստիկանության ծառայողներին։
Ընտրությունների ավարտից մոտ 20 րոպե նույն տիպի 4-րդ խախտումն է գրանցվել 7/13 ընտրատեղամասում։ Ոմն Բարսեղյան Ռաֆիկ անձնագրի ետևում վնասված, ջնջված կնիքով ներկայացել է տեղամաս` ընտրելու։ Սակայն հանձնաժողովի անդամները թույլ չեն տալիս ընտրել։ Ծրարը մարվել է և համապատասխան արձանագրություն է կազմվել։
Երիտասարդը՝ դիմելով տեղամասի ներսում հավաքված լրագրողներին ու դիտորդներին, ասել է. «Դուք արդեն զզվացրիք, բա ո՞ւմ ընտրենք, բոլորը ղզիկներ են, Օսկանյանին ընտրե՞նք»
Սա դիտվում է որպես գովազդ կամ հիշեցում ընտրողներին, ինչը ենթադրում է անհավասար պայքար ընտրություններում։
«Լուրը համապատասխանում է իրականությանը, հանձնաժողովի բոլոր անդամները հաստատեցին , որ երիտասարդը իրեն վատ է պահել: Դեպքը արձանագրվել է հանձնաժողովի կողմից»։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ժամը 17։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 816 475 քաղաքացիներից ընտրության մասնակցել են 366 982-ը կամ 44.95%-ը։
Թիվ 7/08 ընտրատարածքում քաղաքացի Դոնարիկ Ալեքսանյանը լուրջ իրարարանցում է ստեղծել. նա պահանջում է, որպեսզի ընտրացուցակից հանեն իր այն բարեկամներին, ովքեր հաշվառված են տվյալ հասցեում, բայց Երևանում չեն բնակվում:
Ռուզանն Արմենակյանը առարկեց և նշեց, որ եթե հեռանա, չի տեսնի գրառումները։ Շարունակելով վիճաբանությունը՝ Կարեն Մինասյանը աթոռը ետ քաշելով բղավեց. «Կհելնեմ՝ քացով կհեռացնեմ» և ավելացրեց որ իր՝ Ռուզաննայի վրայից «հոտ է գալիս»։
7/13 տեղամասում ժամը 16։00-ի սահմաններում ներկայացել էր մի ընտրող՝ Հովհաննես Մովսիսյան անունով, ում անձնագրի վրա ակնհայտորեն նկատվում էր կնիքը ջնջելու հետքը։
08/34 տեղամասում` 137 մանկապարտեզ, քվեատուփը գցելիս երկու ծրարներից բացակայում են քվեաթերթիկները:
7/31 ընտրատեղամասում ընտրողներից մեկ աղջիկ հանձնաժողովի անդամներից մեկին ասել է որ մատյանում մահացած մարդու անուն ազգանուն կա։
Ինչպես քիչ առաջ 7/14 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը, ժամը 14։00-ի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է 524 ընտրող։ Սակայն ծրար կնքողի մոտ նստած դիտորդներից մեկը, ով իր մոտ նշումներ է անում, թե քանի մարդ է մասնակցել ընտրությանը, ասաց, որ 454 հոգի են քվեարկել։
Թիվ 7/15 ընտրատեղամասում այս պահին իրար են ծեծում ԲՀԿ-ական Ջիվան Պողոսյանն ու հանձնաժողովի անդամները:
7/31 ընտրատեղամասի բակում շարունակվում են խայտառակ կուտակումները։ Շատերը առավոտյան քվեարկել են, սակայն շարունակում են դրսում կանգնած մնալ.
07/05 ընտրատեղամասում ընտրողներից մեկը ցանկացել է երկու անձնագրով քվեարկել՝ իր և կնոջ փոխարեն, սակայն հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել։
7/08 տեղամասում ընտրողներին մի կին հանձնաժողովի անդամներին բողոքել է, որ ամեն անգամ ընտրություններին իր երեխաների փոխարեն, ովքեր գտնվում են արտասահմանում, ուրիշ ստորագրություններ են լինում մատյանում։
Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից շատերը մտադիր են ընտրությունների գնալ երեկոյան ժամին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ հաստատել է, որ 08/08 տեղամասում նդհարումներ եղել են, և ներկայումս ոստիկանները գտնվում են տեղամասում։ ԿԸՀ-ն խոստանում է պարզաբանումներ ներկայացնել ավելի ուշ: