Բաժիններ՝

Մերկելը ցանկանում է Ուկրաինայի համար փակել ՆԱՏՕ-ի դռները. Bloomberg

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մտահոգել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պլանները՝ կապված ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ հանրաքվե անցկացնելու հետ: Գերմանիայի կանցլերն այդ նախաձեռնությունը դիտարկում է որպես փակուղի, որն ունակ է միայն բորբոքել Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա լարվածությունը:

Մերկելը կարծում է, որ հանրաքվեն Ուկրաինան չի մոտեցնի ՆԱՏՕ-ին, քանի որ ՆԱՏՕ-ն ինքն է կայացնում իրեն անդամակցելու մասին որոշում, և ոչ թե դա կախված է ուկրաինացի ընտրողներից: Մերկելը գտնում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելը կարող է ունենալ վատ վախճան:

Չնայած Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում առկա տարաձայնություններին՝ Մերկելն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդհանուր կարծիքի են եկել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս