Բաժիններ՝

«Եվրոպական Ուկրաինա» դաշինքի կազմում ընդգրկվել է 302 պատգամավոր

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինացի պատգամավորները դաշինքի հավաքի ժամանակ որոշել են այն անվանել «Եվրոպական Ուկրաինա», որի կազմում ընդգրկվել է 302 պատգամավոր:

«Սամոպոմիչ» խմբակցության նախագահ Օլեգ Բերեզյուկը պատգամավորներին առաջարկել է քննարկել դաշինքի անվանումը, սակայն նրան կատակով պատասխանել են, որ դեռ անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել դրա շուրջ: «Արմատական կուսակցության» խմբակցության նախագահ Օլեգ Լյաշկոն առաջարկել է դաշինքն անվանել «Ուկրաինական ուժերի կոալիցիա»:

Այնուամենայնիվ, պատգամավորները համակարծիք են գտնվել, որ դաշինքը ստանա «Եվրոպական Ուկրաինա» անվանումը: Ուկրաինայի Գերագույն ռադայի նորընտիր նախագահ Վլադիմիր Գրոյսմանը հայտնել է, որ դաշինքի կազմի մեջ մտել է 302 պատգամավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930