Մենք ցանկանում ենք մտնել Չճանաչված երկրների միության մեջ. Ալեքսանդր Կոֆման
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ ԴԺՀ-ի ղեկավարությունն Աբխազիայի իշխանությունների հետ պայմանավորվել են այն մասին, որ Դոնբասում ընթացող մարտերում վիրավորվածները բուժում կստանան Աբխազիայի տարածքում: Այս մասին հայտարարել է ԴԺՀ-ի արտգործնախարար Ալեքսանդր Կոֆմանը:
Կոֆմանն այսօր հանդիպել է հանրապետություն այցելած Աբխազիայի վարչապետ Բեսլան Բուտբայի հետ: Բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ԴԺՀ-ին աբխազական մանդարին մատակարարելու մասին: Կոֆմանն ընդգծել է, որ իրենք շատ ունեն մանդարինի կարիք:
Կոֆմանը հավելել է, որ հանդիպման ժամանակ իրենք քննարկել են Աբխազիայի կողմից ԴՀ-ի ճանաչման հարցը. «Այդ ճանաչումը սարերի հետևում չէ: Մոտ ժամանակներս ԴԺՀ-ի պատվիրակությունը կայցելի Աբխազիա ու Հարավային Օսիա:
Մենք ցանկանում ենք մտնել Չճանաչված երկրների միության մեջ, աշխատել դրա ընդլայնման ու ուժեղացման ուղղությամբ: Ճանաչման մասին փաստաթղթերը պատրաստ կլինեն երկու շաբաթ անց»:
ԴԺՀ-ի կառավարությունը ճանաչման խնդրանքով Աբխազիայի ղեկավարությանը դիմել է 2014 թվականի հուլիսի սկզբին: