 
                        Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ է ընտրվել Վլադիմիր Գրոյսմանը
 
                                    Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 8-րդ գումարման Գերագույն ռադայի նաախագահ է ընտրվել պատգամավոր, Պյոտր Պորոշենկոյի բլոկը ներկայացնող Վլադիմիր Գրոյսմանը: Այդ որոշման օգտին քվեարկել է խորհրդարանի նոր կազմի այսօրվա առաջին նիստին գրանցված 408 պատգամավորից 359-ը:
Գրոյսմանի թեկնածության օգտին է արտահայտվել Պյոտր Պորոշենկոյի բլոկի խմբակցության 142, «Ժողովրդական ճակատի» 83, «Սամոպոմիչի» 32, «Արմատական կուսակցության» 19, «Բատկիվշչինա» կուսակցության 18 պատգամավոր: Բացի այդ, Գրոյսմանը 18 քվե ստացել է «Տնտեսական զարգացում» պատգամավորական խմբից, 20 քվե՝ «Ժոողովրդական կամք» խմբից, և 1 քվե՝ «Ընդդիմադիր բլոկից»:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի նախագահ ընտրվելու կապակցությամբ արդեն իսկ շնորհավորել է Գրոյսմանին: Գրոյսմանը 2014 թվականի փետրվարի 27-ից Ուկրաինայի փոխվարչապետն էր տարածքային զարգացման հարցերով: Գրոյսմանը Գերագույն ռադայի նախագահի պաշտոնում փոխարինում է Ալեքսանդր Տուրչինովին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        